Ողբերգական դեպք Հրազդանում․ խաչքարն ընկել է 52-ամյա տղամարդու վրա․ տղամարդը տեղում մահացել է — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 27th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ողբերգական դեպք Հրազդանում․ խաչքարն ընկել է 52-ամյա տղամարդու վրա․ տղամարդը տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը և Կոտայքի մարզի դատախազ Գոռ Խանզրադյանը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ բաժնի պետ Աշոտ Մելքումյանի գլխավորութամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 52-ամյա Ա. Կ.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս մահացել է, երբ նշված վայրում գտնվող խաչքարը տրակտորիստի հետ փորձել են ուղղել և տրակտորիստի՝ կոշով այն բարձրացնելուց հետո խաչքարն ընկել է Ա. Կ.-ի վրա, ինչից հետո էլ վերջինս տեղում մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 246 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *