«Նրանք պետք է հրապարակայնորեն ճանաչվեն դավաճաններ». Դավիթ Սանասարյան — ARUSHANYAN TV
  • Вс. Ноя 29th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

«Նրանք պետք է հրապարակայնորեն ճանաչվեն դավաճաններ». Դավիթ Սանասարյան

Сен 22, 2020

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ համար հավերժական ճշմարտություններից մեկը

Ասել եմ ու մինչև կյանքիս վերջին օրն ասելու եմ. ովքեր ՀՀ քաղաքացի են, բայց այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչ են (կապ չունի, թե որ երկրի), ովքեր սեփական երկրի թիկունքում կարող են գործել հանուն այլ պետության շահի, նրանք հակապետական, ապազգային ու անբարոյական սրիկաներ են, ու նրանք պետք է հրապարակայնորեն ճանաչվեն ԴԱՎԱՃԱՆՆԵՐ։

Գիտեք, որ նախընտրում եմ չվիրավորել դիմացինին, բայց պետությանս թիկունքում սրիկայություն անողներն իմ համար ավելի վտանգավոր թշնամի են, քան զինվորիս վրա կրակողները։

Դարձրեք սկզբունք, մերժեք դրանց. ազգային, ուժեղ պետության թուլացնողները դրանք են»։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 89 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *