Պարզվել է՝ սուրճը պաշտպանում է քաղցկեղից — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 17th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Պարզվել է՝ սուրճը պաշտպանում է քաղցկեղից

Պարզվել է՝ սուրճը պաշտպանում է քաղցկեղից

Ավստրալացի գիտնականները պարզել են, որ սուրճի կանոնավոր սպառումը կարող է մարդկանց փրկել լյարդի քաղցկեղից: Համապատասխան եզրակացությունները հրապարակել է MedicalXpress-ը:

Ըստ ուսումնասիրությունների՝ օրական երկու-երեք բաժակ սուրճը կարող է 38%-ով նվազեցնել հիվանդանալու հավանականությունը, իսկ դրա հետևանքով մահանալու հավանականությունը՝ 46% -ով: Օրական չորս կամ հինգ բաժակ սուրճ խմելու դեպքում այդ թվերը կարող են համապատասխանաբար բարձրանալ մինչև 41% և 71%:

Փորձագետների եզրակացությունը հիմնված է մի մոդելի վրա, որը ստեղծվել է 2016 թվականին լյարդի քաղցկեղի դեպքերի և դրանից մահացած մարդկանց շրջանում սուրճի սպառման տվյալների հիման վրա:

Պարզվել է, որ երկու բաժակ սուրճի ամենօրյա սպառումը կփրկի 452.861, չորս բաժակի դեպքում՝ 723,287 մարդու կյանք:

Նյութի աղբյուրը՝ Լրատվական անցուդարձ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 250 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *