Միշտ երազել եմ ապրել մի երկրում որտեղ երկրի առաջին դեմքն իրեն չի գերադասի հասարակ քաղաքացուց։ — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Միշտ երազել եմ ապրել մի երկրում որտեղ երկրի առաջին դեմքն իրեն չի գերադասի հասարակ քաղաքացուց։

Երազել եմ ,այո երազել եմ ապրել մի երկրում որտեղ երկրի առաջին դեմքն իրեն չի գերադասի հասարակ քաղաքացուց։

Որտեղ մարդը գերակա արժեք է ,և բոլորը հավասար իրավունքներ ունեն։Այս առումով դեռ շատ անելիքներ կան ,բայց պրոցեսը սկսված է և այն կանգնեցնել այլևս անհնար է ։

Հիմա ես ապրում եմ մի երկրում որտեղ երկրի առաջին տիկինը մտածում է երկիրը աղբից մաքրելու մասին ,և բոլորի հետ հավասար կռացած գործ է անում,ոչ թե թեթեսոլիկի պես օր ու գիշեր ինքնագովազդով է զբաղված։ Որտեղ երկրի առաջին դեմքը սեփական երկրի հողից չի խորշում ,բոլորի հետ հավասար աղբից մաքրում է այդ հողը ,ոչ թե պահանջում է ոտքի տակ կարտոն դնեն ,որ կոշիկը չկեղտոտվի սեփական երկրի հողից։

Հիմա երազում եմ, որ յուրաքանչյուր հայ գիտակցի հայրենիքի ամեն մի բուռ հողի արժեքը ,խնամի, պահպանի, մաքուր պահի ,որպեսզի այլևս աղբ հավաքելու կարիք չլինի։
Անցյալի աղբը կմաքրենք,կարևորը ապագան ջինջ ու մաքուր լինի։

Հիմա ես ապրում եմ մի երկրում, որտեղ երկիրը կառավարում է բոլոր առումներով օրինակելի մարդ ,և եթե յուրաքանչյուր հայ,ով հավատում ու վստահում է Նիկոլ Փաշինյանին փորձի ոչ թե խոսքով, այլ` գործով ապացուցի այդ վստահությունը… օրինակ վերցնի վարչապետից և փորձի ազնիվ ապրել ,չգողանալ, չբամբասել …բաց դեմքով ,բաց ճակատով ասի իր կարծիքը ,իր տեսակետը…եթե՜…այ դա կլինի իմ երազած հայրենիքը։

Ես երազում եմ ապրել մի երկրում, որտեղ մարդը բացի ֆիզիկապես իրեն գերակա արժեք զգալը, բարոյապես հատակին իջնելու մեթոդով տեսակետ պաշտպանող մարդ չի լինի։

Շատ բան չի ուզածս,ընդամենը սեր ու հարգանքի երկիր …որտեղ «Հայաստանը իմ տունն է ,հայրենիքը օջախս” գրությունը միայն սիրուն ետնանկար չի լինի ։

Իմ երազած Հայաստանը եկել է ,բայց բզկտված,հոշոտված ,վիրավոր ու հիվանդ։

Հեղափոխությունը եղավ, որ կարողանաք բուժել Հայաստանի վերքերը,առողջացնենք, որպեսզի մեր սերունդները ազատ, ազնիվ ,առողջ երկրում ապրեն։

Բայց …նախ մենք պիտի բուժվենք անցյալի վերքերից ,անցյալի ցավից ու վիրավորանքից,վատ սովորություններից ։

Կարո’ղ ենք, և պիտի’ մաքրվենք անցյալի աղբից։

 

Աղբյուրը`  Նարինե Փայլակյան

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 74 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *