ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններ հնարավոր են. Զարիֆը՝ նախապայմանների մասին — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններ հնարավոր են. Զարիֆը՝ նախապայմանների մասին

Сен 22, 2020

ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների բարելավումը հնարավոր է: Եթե Վաշինգտոնը դա ցանկանում է, թող ազդանշան ուղարկի, որ պատրաստ է դադարեցնել ճնշման քաղաքականությունը:

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը:

«Չեմ հավատում, որ ամեն ինչ անհնար է, բայց կարծում եմ, որ դրա համար մեծ ջանքեր կպահանջվեն», -Զարիֆն  այս մասին ասել է ՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է վերսկսել հարաբերությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև, եթե Ջո Բայդենն ընտրվի ԱՄՆ նախագահ:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում առցանց քննարկման ժամանակ Զարիֆը հիշել է, որ Իրանը նախկինում բարի կամք է ցուցաբերել եւ բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ, այդ թվում ՝ միջուկային ծրագրի շուրջ:

«Դա հեշտ չէր, միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շատ բարդ էին եւ դրանք հիմնված չէին փոխադարձ վստահության վրա, այլ հակառակը՝ անվստահության վրա էին, բայց ստացվեցին: Կարծում եմ, որ Դոնալդ Թրամփի նախագահության այս շատ դժվար տարիներից հետո ԱՄՆ-ի համար շատ կարեւոր է Իրանին ճիշտ ազդանշան ուղարկելը, որ նրանք պատրաստ են դադարեցնել ճնշման քաղաքականությունը», — ասել է Զարիֆը:

Նյութի աղբյուրը՝ Armtimes

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 100 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *