Հարսնացուն փեսայից կորոնավիրուսի թեստի պատասխան է պահանջել — ARUSHANYAN TV
  • Ср. Янв 20th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հարսնացուն փեսայից կորոնավիրուսի թեստի պատասխան է պահանջել

Սաուդյան Արաբիայում ամուսնությունից առաջ հարսնացուն փեսայից կորոնավիրուսի թեստի պատասխան է պահանջել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Ալ-Օքազ» թերթին:

Նշվում է, որ հարսնացուի հարազատներից մեկը մահացել է բարդություններից, որոնք առաջացել են կորոնավիրուսով վարակվելուց հետո: Չի հաղորդվում, թե արդյոք փեսան ներկայացրել է թեստի պատասխանը։ Այդուհանդերձ, հարսանիքը տեղի է ունեցել:

ՌԻԱ Նովոստին գրում է, որ մինչ ամուսնությունը բժշկական հետազոտություն անցնելու սովորույթը Պարսից ծոցի երկրների զույգերի համար ընդունված կարգ է:

Որոշ բժիշկներ կարծում են, որ կորոնավիրուսի թեստը նույնպես պետք է ներառվի նման հետազոտությունների ցուցակում, քանի որ դրա անցկացման կարգը բավականին պարզ է և շատ ժամանակ չի պահանջում:

Նյութի աղբյուրը՝ Slaq.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 131 - Today Page Visits: 2

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *