Գիտեմ, որ ամենաեղկելի քայլերի ընդունակ եք, ու սա դեռ ձեր անկման վերջնագիծը չի — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 30th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Գիտեմ, որ ամենաեղկելի քայլերի ընդունակ եք, ու սա դեռ ձեր անկման վերջնագիծը չի

Сен 20, 2020

Քաղաքական բանավեճը «պլինդուսից» ցածր իջեցրած, բացառապես ֆեյքերով ու կոմպրոմատներով, անձնական տիրույթ քրքրող էս մարդիկ գնալով զվարճալի են դառնում: Պեղել են տարիներ առաջ գյուղերից մեկում, ենթադրաբար, 2016 թվականին բնակիչների հետ իմ հանդիպումից մի վիդեոսյուժե, ու որպես իմ դեմ հերթական «հուժկու» կոմպրոմատ, որպես «Game of Thrones»-ի էքսկլյուզիվ սիքվել տարածում են իրենց ֆեյք մանուֆակտուրայի կոյուղաջրերով:

էդ ո՞վ չգիտի, որ մենք Հանրապետական կուսակցության հետ պարբերաբար լուրջ առճակատումներ ենք ունեցել և այդ առճակատումները եղել է հրապարակային ու այո, ընդհարումները եղել են փոխադարձ ոչ կոռեկտ լեքսիկոնով:
Հիմա եթե միաբջիջ ուղեղով քցել-բռնել եք, որ ԲՀԿ-ի դեմ պատերազմի նոր ֆրոնտ եք բացում, ասեմ, հերթական սխալ հաշվարկն եք արել:
Չի հաջողվելու կեղծ օրակարգերով շեղել մեզ մեր օրակարգից:
Ի դեպ, ես երբեք բարդույթներ չեմ ունեցել ընդունելու, որ այդ վիրավորանքները հաճախ հատել են կոռեկտության սահմանները եւ այդ մասին ասելու։

Գիտեմ, որ ամենաստորագույն ու ամենաեղկելի քայլերի ընդունակ եք ու սա դեռ ձեր անկման վերջնագիծը չի:
Դեռ շատ եղկելի բաներ եք անելու, որոնք խղճահարությունից ու զզվանքից բացի այլ բան չեն առաջացնելու:
էսպիսի էժանագին, «պլինդուսից» ցածր քայերով դուք չեք էլ պատկերացնում ոնց եք բյուրեղացնում երկիրը էս անբարո մակարդակց ազատելու մեր բոլորի օրակագերը:
Դուք ձեր դեմ աշխատելու հարցում պարզապես աննախադեպ «մաստեր կլասներ» եք ցույց տալիս:
Շարունակեք նույն ոգով: Միևնույն է, ամեն ինչ լավ է լինելու:

Աղբյուրը՝ Naira Zohrabyan

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 92 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *