Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքուինքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչ, 51-ամյա Արարատ Ի.-ի վարած Mercedes Vario մակնիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Արմեն Ղ.-ի վարած Mercedes C 240 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ղ.-ն, նրա ուղևորներ, Վարդենիս քաղաքի բնակիչներ, 32-ամյա Վարդան Օ.-ն և Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Սասուն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի ©
Աղբյուր ՝ Shamshyan.com