Կիրկորովն ու Բույնովը չեն իմացել, որ «Любимую не отдают» երգը կգնահատեն որպես աջակցություն Լուկաշենկոյին — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Կիրկորովն ու Բույնովը չեն իմացել, որ «Любимую не отдают» երգը կգնահատեն որպես աջակցություն Լուկաշենկոյին

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը «Любимую не отдают» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում չի աջակցել Բելոռուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Այս մասին «Открытые медиа»-ի հետ զրույցում հայտնել է երգչի մամուլի քարտուղարը։

Ռուսաստանից ու Բելոռուից ավելի քան 20 կատարողի մասնակցությամբ հոլովակը YouTube-յան ալիքում հրապարակվել է սեպտեմբերի 17-ին։

«Գիտեք՝ բացարձակապես հետաքրքիր չէ խոսել այդ թեմայով, քանի որ դուք սենցացիա եք ցանկանում եւ իրադարձություններ այնտեղ, ուր դրանք չկան։ Կան երաժիշտներ, արտիստներ, որոնց լավ երգ են առաջարկել, եւ նրանք կատարել են։ Ի՞նչ եք ցանկանում սարքել դրանից։ Այո՛, այդ մարդիկ մտապես շրջագայությունների են գնացել Բելոռուս, նրանց այնտեղ շքեղ ընդունել են։ Դուք ցանկանում եք դա քաղաքականությա՞ն վերածել։ Իսկ այստեղ առհասարակ քաղաքականություն չկա։ Այստեղ կան ստեղծագործություն, երաժշտություն, արտիստներ՝ բոլորովին այլ պատմություն»,- ասել է նա։

Ալեքսանդր Բույնովի տնօրենը, որը եւս մասնակցել է սկանդալային հոլովակի նկարահանումներին, հայտարարել է, որ արտիստը նույնիսկ չի իմացել տեսահոլովակում Լուկաշենկոյի մեջբերման մասին եւ համաձայնել է մասնակցել Բասկովի ու Կիրկորովի պատճառով։ «Նա մտածել է, որ դա լավ ընկերակցություն է՝ այդ երգը կատարելու համար»,- հավաստիացրել է նրա տնօրենը։

Նյութի աղբյուրը՝ Slaq.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 62 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *