Բիլլի Այլիշը հասակակիցներին քննադատել է համավարակի ժամանակ երեկույթների մասնակցելու համար — ARUSHANYAN TV
  • Пт. Янв 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Բիլլի Այլիշը հասակակիցներին քննադատել է համավարակի ժամանակ երեկույթների մասնակցելու համար

Բիլլի Այլիշը դատապարտել է հայտնի երիտասարդներին այն բանի համար, որ նրանք երեկույթների են մասնակցում համավարակի ժամանակ:

«Զարմանալի է, որ ես լավագույն բարեկամներիս կես տարի չեմ գրկել, իսկ դուք երեկույթների եք մասնակցում»,- երգչուհին ասել է Instafram-ում իր «պատմության» մեջ՝ դեմքն աղավաղելով ֆիլտրի օգնությամբ:

Այնուհետև արդեն սովորական տեսքով անտարբեր հավելել է. «Զարմանալի է»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի քանի հայտնիներ, ներառյալ երգչուհի Դուա Լապուն և TikTok-ի աստղ Չառլի Դամելիոն, իրենց տանը երեկույթներ էին անցկացրել օգոստոսին: Հուլիսին հայտնի YouTube-բլոգեր Ջեյք Պոլը, որն իր տանը տոն էր կազմակերպել, որի տեսանյութը տարածվել էր սոցցանցերում, քննադատության էր ենթարկվել Քալաբասասի (Լոս Անջելեսի արվարձան) քաղաքագլխի կողմից, քանի որ բոլոր հյուրերը եղել են առանց դիմակի և սոցիալական հեռավորություն չեն պահպանել:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 83 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *