Պատգամավորները կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենք են առաջարկում ընդունել — ARUSHANYAN TV
  • Пн. Янв 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Պատգամավորները կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենք են առաջարկում ընդունել

Ազգային ժողովը քննարկում է «Կինեմատոգրաֆիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը: Այն մշակվել է «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից:

«Մինչև օրս ՀՀ-ում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորվող իրավական որևիցե ակտ, որի արդյունքում մի շարք կարևոր հարաբերություններ օրենսդրական կարգավորումներ չեն ստացել: Որևիցե կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը ՀՀ տարածքում: Կինոթատրոններում և հեռուստատեսության ֆիլմերի հրապարակային ցուցադրումը իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ առաջարկվող փաթեթը կկանոնակարգի նաև կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, բացի այդ ՝ ազգային մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորելու համար կընձեռվի հնարավորություն՝ ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձևավորման արդյունքում:

«Նախագծի մշակման ժամանակում լայնորեն ուսումնասիրվել է միջազգային փորձը: Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի ոլորտի պետական աջակցության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում և հարակից ոլորտներում իրավունքների պաշտպանությանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում տնտեսական գործունեության ակտիվության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ֆիլմարտադրության համար գրավիչ միջավայրի և բարենպաստ պայմանների ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներդրմանը, ազգային ֆիլմերի ստեղծմանը, ներկայացմանը և մրցունակության բարձրացմանը»,-ասաց նա:

ՀեղինակԼիանա Առաքելյան

Աղբյուրը՝ tert.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 154 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *