YouTube-ից վիդեոներ և mp3 երգեր ներբեռնելու լավագույն ծրագիրը Android-ի և Windows-ի համար — ARUSHANYAN TV
  • Пт. Янв 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

YouTube-ից վիդեոներ և mp3 երգեր ներբեռնելու լավագույն ծրագիրը Android-ի և Windows-ի համար

Նախորդ գրառումներում մեկում անդրադարձել էի YouTube-ից և այլ կայքերից անմիջապես iOS-ի մեջ mp3 երգեր և վիդեոներ ներբեռնելուն: Այս անգամ եկեք տեսնենք, թե ինչպես է հնարավոր շատ պարզ և արագ եղանակով դա անել Անդրոիդում և Windows-ում:
Գոյություն ունի Videoder անունով մի հիանալի ծրագիր, որը չի պարունակում ոչ մի ավելորդություն և իր առջև դրված խնդիրը շատ լավ կատարում է (առանց ավելորդ գովազդների): Videoder հավելվածում անհրաժեշտ է ընդամենը տեղադրել անհրաժեշտ վիդեոյի հասցեն (կամ գրել վերնագիրը)  և սեղմել ներբեռնելու կոճակը:
Ծրագիրը թույլ է տալիս ներբեռնել մի քանի աուդիո/վիդեո ֆորմատներով (նաև 4K) մոտ 1000 կայքերից (YouTube, Facebook, Instagram և այլն):
Անդրոիդ հեռախոսների համար Google Play-ում չկա այս հավելվածը, սակայն կարող եք պաշտոնական կայքից ներբեռնել apk ֆայլը և այն տեղադրել Անդրոիդի մեջ:
Videoder-ի առավելություններից է նաև այն, որ կարող եք մուտք գործել Ձեր YouTube-ի պրոֆիլ և միանգամից այս ծրագրում տեսնել ու ներբեռնել Ձեր հավանած կամ նախկինում դիտած վիդեոները:

 

Ներբեռնել

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 112 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *