Apple ընկերությունը թողարկել է iOS 14, iPadOS 14, tvOS 14 և watchOS 7 օպերացիոն համակարգի, նոր ֆունկցիաները։ — ARUSHANYAN TV
  • Пн. Янв 18th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Apple ընկերությունը թողարկել է iOS 14, iPadOS 14, tvOS 14 և watchOS 7 օպերացիոն համակարգի, նոր ֆունկցիաները։

Apple ընկերությունը թողարկել է iOS 14, iPadOS 14, tvOS 14 և watchOS 7 օպերացիոն համակարգերի ստաբիլ գլոբալ տարբերակը բոլոր օգտատերերի համար: iOS օպերացիոն համակարգ կարող են թարմացնել հետևյալ սմարթֆոններ ունեցողները:

 

 

Apple ընկերությունը ներկայացրեց iOS 14 օպերացիոն համակարգը, որտեղ զգալի փոխվել է ինտերֆեյսը: Այս համակարգը ստացել է նոր ինտերակտիվ թարմացվող վիջեթներ:

Տարբեր չափսերի վիջեթները հնարավոր է տեղադրել էկրանի տարբեր հատվածներում:

Էկրանի վերջին էջում տեղադրված է հավելվածների գրադարանը, որտեղ ցուցադրվում են խմբավորված ցուցադրվում են բոլոր հավելվածները:

Հեռախոսային զանգերն ու Siri օգնականի պատուհանը ցուցադրվում են թարմացված ինտերֆեյսով և չեն ծածկում ամբողջ էկրանը:
iOS 14 համակարգում թարմացվել է նաև համակարգային հավելվածները, բարելավվել է էմոջիներ ստեղծելու գործառույթը:
iOS 14 համակարգում ներդրվել է նաև App Clip գործառույթը: Դրանք պարզեցված հավելվածներ են, որոնք անհրաժեշտության դեպքում վայրկյանական բացվում են օրինակ ինչ-որ բան վարձակալելու կամ վճարելու համար: Այդ հավելվածները հնարավոր է բացել նոր App Clip կոդերը սկանավորելով (կամ NFC և QR կոդերը):

iOS 14-ում արդեն հնարավոր է նաև փոխել տարբեր գործառույթներ կատարող հիմնական հավելվածները (օրինակ ինտերնետ դիտարկիչ, էլ. փոստ):

iOS 14 համակարգն արդեն հասանելի է ծրագրեր ստեղծողների համար: Բետա տարբերակը հասանելի կլինի մի ամսից, իսկ վերջնական տարբերակը հասանելի կլինի աշնանը:


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 85 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *