Անապատում օդապարիկից արված լուսանկարը շոկի ենթարկեց հանրությանը. ինչո՞ւ են դրանք այնտեղ և ինչի՞ համար — ARUSHANYAN TV
  • Чт. Янв 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Անապատում օդապարիկից արված լուսանկարը շոկի ենթարկեց հանրությանը. ինչո՞ւ են դրանք այնտեղ և ինչի՞ համար

Ֆեյսբուքում ACBA բանկը սկսել է «Էլ ACBA չեմ գնալու» գովազդային արշավը, որը պարզ չէ, թե ինչի մասին է: Մեկ շաբաթից ավելի է օգտատերերը փորձում են գուշակել, առաջարկում են տարբեր վարկածներ, թեև ամենահավանականը մոբայլ բանկինգի գործարկումն է:

Գովազդային պատկերները չունեն ուղեկցող կամ պարզաբանող տեքստ, մարդկանց դեմքերին կարմիր ցուցանակ է, որը փակում է աչքերի հատվածը և որոշակի անանունություն տալիս հերոսներին:

Հենց այդ հակասական կարմիր գրառումը սկսեց օգտագործել սոցցանցը՝ ստեղծելով նմանատիպ կառուցվածքով մեմեր:

Բանկային համակարգում կրեատիվ գովազդ հազվադեպ է հանդիպում, որովհետև բանկերի «կատակը» կարող է ոչ միանշանակ ընդունվել, անգամ վնասել կազմակերպության իմիջին ու ծառայություններին:

Բայց այս դեպքում գովազդային արշավը դարձավ զանգվածային և նույնիսկ հուշեց մեկ այլ բանկի, թե ինչպես կարելի է օգուտ քաղել:

Ինեկոբանկը առեղծվածին հումոր է ավելացնում «Իսկ դու ինչո՞ւ ես բանկ գնում», «Ես արդեն 6 տարի է բանկ չեմ գնում»՝ ակնհայտորեն գովազդելով իր մոբայլ բանկինգը։ Իհարկե, այս արշավն կարող է ավելի զարգանալ, եթե պարզվի ACBA բանկի արշավը բնավ օնլայն գործարքների մասին չէ:

Այս երկու բանկերի էջերում գովազդային պաստառները բավականին շատ են մեկնաբանվել ու տարածվել: Մարդիկ ոգևորվել և ստեղծում են իրենց «Էլ … չեմ գնալու» հումորային տարբերակները:

Կորոնավիրուսի պառճառով գրեթե բոլոր կազմակերպությունները վերանայել են իրենց գովազդային բյուջեն, կրճատել այն ու կենտրոնացրել օնլայն հարթակում: Քիչ բյուջեով, բայց ավելի էֆեկտիվ գովազդ ստանալու ուրախ և ներառական օրինակ է նաև սա:

Փաստորեն, գովազդը կարող է միավորել, ստեղծագործելու ու զվարճանալու առիթ դառնալ:

«Էլ … չեմ գնալու» ասելով, երբեք չես իմանա՝  ունե՞ս ավելի լավ տարբերակ, թե՞  չունես ոչ մի տարբերակ:

Նյութի աղբյուրը

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 111 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *