Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի մի մասն ազատվել է արգելանքից — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի մի մասն ազատվել է արգելանքից

Сен 16, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանի գույքի որոշակի մասն ազատվել է կալանքից:

Դատարանը նման որոշում է կայացրել դռնփակ ռեժիմով ընթացող դատական նիստի ընթացքում:

Դատարանը դռնփակ ռեժիմով քննում էր Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը: Դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նախորդ նիստին պաշտպանները ներկայացրել են պահանջված տեղեկանքները:

Աղբյուրը՝ armenpress.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 41 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *