Հայտնի է դարձել կորոնավիրուսն ամբողջությամբ չեզոքացնող միջոցը. գիտնականներ: — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 17th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հայտնի է դարձել կորոնավիրուսն ամբողջությամբ չեզոքացնող միջոցը. գիտնականներ:

Գիտնականները գտել են այն ամենափոքր սպիտակուցային միացությունը, որը չեզոքացնում է SARS-CoV-2 վիրուսը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Cell հանդեսում։

ԱՄՆ-ի Փիթսբուրգի համալսարանի մասնագետներն անցկացրել են հարյուր միլիարդ պոտենցիալ մոլեկուլների արագ անալիզ, որոնք կարող են կապակցվել կորոնավիրուսային S-սպիտակուցի հետ, որը մասնակցում է պաթոգենով վարակմանը: Արդյունքում գիտնականները գտել են լիաչափ հակամարմնից տասն անգամ փոքր սպիտակուցային միացություն, որը, միաձուլվելով իմունոգլոբուլինի մի մասի հետ, առաջացնում է Ab8 պատրաստուկը եւ ձեռք է բերում լիաչափ հակամարմնի ֆունկցիաներ:

Հետագա գիտափորձերը ցույց են տվել, որ AB8-ի նույնիսկ ամենափոքր չափաբաժինները զգալիորեն նվազեցրել են վիրուսային մասնիկների քանակությունը կորոնավիրուսով վարակված լաբորատոր կենդանիների մոտ:

Գիտնականները նշում են, որ մոլեկուլի փոքր չափը մեծացնում է հյուսվածքներում դիֆուզիայի նկատմամբ նրա ունակությունը, օգնում է ավելի լավ չեզոքացնել վիրուսը, ինչպես նաեւ թույլ է տալիս պատրաստուկը ներմուծել ինհալացիոն եղանակով: Բացի այդ, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ պատրաստուկը չի կպչում մարդու բջիջներին, ինչը թույլ է տալիս նվազեցնել բացասական կողմնակի էֆեկտները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նյութի աղբյուրը՝ Yerkir.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 222 - Today Page Visits: 3

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *