Ռուս փորձագետը մատնանշեց Բաքվի ռազմավարական սխալը Երեւանի հետ հնարավոր բանակցությունների նախաշեմին: — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ռուս փորձագետը մատնանշեց Բաքվի ռազմավարական սխալը Երեւանի հետ հնարավոր բանակցությունների նախաշեմին:

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբին հաջողվի կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, ապա դա, իհարկե, մեծ ձեռքբերում կլինի եւ կարող է ճգնաժամից դուրս գալու միջանկյալ ելք դառնալ, բայց ես իրավիճակի դրական գնահատման նախադրյալներ չեմ տեսնում: Այս մասին սեպտեմբերի 15-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նրա խոսքերով՝ ինչպես 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ Տավուշի մարտերից հետո կարելի էր ակնկալել, որ հատուկ հանդիպում կկազմակերպվի, որի ժամանակ կստորագրվի խաղաղության նոր համաձայնագիր: «Դա պայմանավորված է նրանով, որ եթե նախկինում բախումները տեղի էին ունենում ղարաբաղյան հակամարտության գոտում, ապա այժմ դա ուղղակիորեն առնչվել է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներին, սակայն ոչ նոր համաձայնագիր, ոչ ժամանակավոր հրադադար կնքել չի հաջողվել: Այս ժամանակահատվածում Մինսկի խումբը ակտիվորեն աշխատում էր, առաջին հերթին` Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը, ով կարողացավ կարգավորել այս հակամարտությունը, բայց հանդիպում կազմակերպելու ռուսական առաջարկները չհաջողվեց իրականացնել՝ Ադրբեջանի մերժման պատճառով: Այժմ ՄԽ-ն հանդես է եկել որպես միջնորդ՝ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար: Բաքուն, որն այս ընթացքում փոխեց արտաքին գործերի նախարարին, հանդես եկավ Մինսկի խմբի գործունեության կտրուկ քննադատությամբ՝ ակնարկելով, որ ամեն ինչ պետք է սկսել գրեթե «մաքուր էջից»: Այդ պատճառով բանակցային գործընթացի օրակարգն անորոշ դարձավ, եւ հարց է առաջանում՝ վերադառնա՞լ նախկին ձեւաչափին եւ նախկին օրակարգին, որը Մամեդյարովի եւ Մնացականյանի միջեւ էր, թե՞ ինչ-որ նոր բանից սկսել: Մոսկվա Ադրբեջանի նոր արտգործնախարարի այցից հետո պարզ դարձավ, որ Բաքուն հակված չէ բանակցել նախկին օրակարգի շուրջ, ուստի երկու նախարարների (Բայրամով եւ Մնացականյան — խմբ.) Հանդիպման հարցը կախվեց օդում: Հիմա մենք տեսնում ենք ՄԽ-ի ակտիվացում, տեղեկություններ են հայտնվել, որ համանախագահները հեռախոսով առանձին բանակցություններ են վարել երկու երկրների արտգործնախարարների հետ եւ կարծես թե պայմանավորվել են հանդիպման մասին: Սակայն քանի որ այդ բանակցություններն ընթանում են կուլիսների հետեւում, եւ տեղեկատվությունը չի հրապարակվում, բացարձակապես անհասկանալի է, թե նախարարներն ինչ օրակարգի շուրջ պետք է հանդիպեն:

Նյութի աղբյուրը՝ Slaq.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 131 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *