Ինչպես տեղադրել և փոձարկել Windows 10-ի նոր Start մենյուն — ARUSHANYAN TV Ինչպես տեղադրել և փոձարկել Windows 10-ի նոր Start մենյուն — ARUSHANYAN TV
  • Երկ. Մրտ 1st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ինչպես տեղադրել և փոձարկել Windows 10-ի նոր Start մենյուն

Microsoft ընկերությունը ամիսներ առաջ ներկայացրեց Start մենյուի նոր ինտերֆեյսը, որը հասանելի է լինելու Windows 10-ի աշնանային մեծ թարմացման ժամանակ:
Սակայն պարզվում է, որ ընդամենը Windows 10-ի ռեգիստրերում փոփոխություններ անելուց հետո այս Start մենյուն հայտնվում է:
Միակ պարդատիր պահանջն այն է, որ տեղադրված լինի Windows 10 19041.423 (կամ բարձր) տարբերակը: Դա ստուգելու համար Start մենյուի որոնման դաշտում գրեք winver և բացեք առաջարկվող ծրագիրը:
Եթե Ձեր օպերացիոն համակարգը ավելի ցածր է, ապա բացեք Windows-ի թարմացումների կենտրոնը և տեղադրեք բոլոր առաջարկվող թարմացումները:
Պետք է տեղադրեք նաև ոչ պարտադիր թարմացումները (KB4568831): Թարմացումները տեղադրելուց հետո ռեստարտ արեք համակարգիչը:

 

Եթե ունեք բոլոր թարմացումները, ապա ներբեռնեք այս արխիվը և աշխատացրեք New.reg ֆայլը: Համակարգիչը ռեստարտ անելուց հետո Start մենյուն կփոխվի: Եթե ցանկանում եք հետ վերադարձնել հին Start մենյուն, ապա աշխատացրեք Old.reg ֆայլը:

Նշեմ նաև, որ այս փոփոխություններն անելուց հետո Windows 10-ում Start Menu-ից բացի կհայտնվեն մի քանի այլ փոփոխություններ, որոնց մասին կարող եք կարդալ բլոգի նախորդ գրառումներից մեկում:

Ներբեռնել

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 99 - Today Page Visits: 1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով