Ինչպես տեղադրել Xiaomi MI 10 Ultra-ի անիմացիոն էկրանի նկարը ցանկացած Անդրոիդի վրա — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ինչպես տեղադրել Xiaomi MI 10 Ultra-ի անիմացիոն էկրանի նկարը ցանկացած Անդրոիդի վրա

MIUI 12 համակարգի նորութներից է super wallpaper-ը, որն իրենից ներկայացնում է սմարթֆոնի արգելափակման էկրանին ցուցադրվող նկար, որը անիմացիայով վերածվում է այլ նկարի՝ սմարթֆոնն ապաարգելափակելու դեպքում:
Նախկինում Xiaomi-ն ուներ մի քանի այսպիսի անիմացիաներ, իսկ վերջերս ներկայացված Xiaomi MI 10 Ultra սմարթֆոնի մեջ հայտնվեց ևս մեկը:
Ծրագրավորողներին հաջողվել է այս անիմացիաները դուրս հանել MIUI  համակարգից և դրանք հնարավոր է առանձին տեղադրել այլ Xiaomi կամ ցանկացած Անդրոիդ սմարթֆոնների վրա:
Նշեմ, որ ներբեռնվող անիմացիաները apk ֆայլեր են, որոնք պետք է տեղադրեք սովորական ծրագրերի նման: Այնուհետև սմարթֆոնի էկրանի նկարի կարգավորումներում մտնեք անիմացիոն նկարների բաժինը և ընտրեք super wallpaper-ներից որևէ մեկը: Եթե Ձեր սմարթֆոնում չկա անիմացիոն էկրանի նկար տեղադրելու գործառույթ, ապա ներբեռնեք Google-ի Wallpapers ծրագիրը:

 

Ներբեռնել

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 103 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *