Վիդեոների վրա դեմքեր փոխող ուկրաինական հավելվածը հայտնվել է թոփերում — ARUSHANYAN TV
  • Чт. Янв 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Վիդեոների վրա դեմքեր փոխող ուկրաինական հավելվածը հայտնվել է թոփերում

Վիդեոների վրա դեմքեր փոխող ուկրաինական Reface հավելվածը հայտնվել է մի շարք երկրների App Store-ի և Google Play-ի թոփերում: Մասնավորապես Reface-ը տվյալ պահին ԱՄՆ-ի App Store-ում զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Հավելվածից արդեն օգտվել են բազմաթիվ հայտնի մարդիկ և զվարճալի վիդեոները տեղադրել սոցիալական ցանցերում:
Reface հավելվածը մեքենայական ուսուցման շնորհիվ փոխարինում է հայտնի վիդեոների վրայի դեմքերը օգտատիրոջ նշած դեմքով: Հնարավորություն կա նաև փոխել gif անիմացիաների վրա գտնվող մարդկանց դեմքերը:

Նշեմ, որ այս տարվա սկզբում ուկրաինական ընկերությունը թողարկել էր Doublicat հավելվածը, որը հետագայում վերանվանվեց Reface: Նույն ընկերությունը App Store-ում և Google Play-ում ունի նաև Reflect հավելվածը, որը փոխարինում է լուսանկարի վրայի մարդու դեմքը: Google Pay-ում տվյալ պահին հղումը չի աշխատում, կարող եք ներբեռնել այստեղից:

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 164 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *