ԱՄՆ գիտնականները խոսեցին ամենաառողջարար շոկոլադի ստեղծման մասին — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

ԱՄՆ գիտնականները խոսեցին ամենաառողջարար շոկոլադի ստեղծման մասին

ԱՄՆ գիտնականները խոսեցին ամենաառողջարար շոկոլադի ստեղծման մասին

ԱՄՆ քիմիական մի ընկերության գիտնականները խոսեցին ամենաառողջարար և համեղ շոկոլադի բանաձևի ստեղծման մասին: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Phys.org կայքում:

Մասնագետների կարծիքով՝ կաթնային շոկոլադն ամենագերադասելին է աշխարհում իր հաճելի համի շնորհիվ:

Այնուամենայնիվ, մուգ, դառը շոկոլադն ավելի առողջարար է: Գիտնականները նշել են, որ այն մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև ֆենոլային միացություններ և օգտակար միկրոէլեմենտներ:

Փորձագետներին հաջողվել է նույն օգտակար հատկություններով կաթնային շոկոլադ ստեղծել. դրա մեջ ավելացրել են կարմիր գետնանուշի կեղև: Այն պարունակում է 15% ֆենոլային միացություններ, որոնք հակաօքսիդանտների աղբյուր են:

Մասնագետների կարծիքով ՝ օգտագործված սուրճի մրուրը և թեյի տերևները նույնպես կարող են օգտակար հատկություններ ունենալ:

Նյութի աղբյուրը՝ Լրատվական անցուդարձ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 173 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *