ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է այցելել անտառային հրդեհներից տուժած Կալիֆոռնիա — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 17th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է այցելել անտառային հրդեհներից տուժած Կալիֆոռնիա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ երկուշաբթի օրը կհանդիպի Կալիֆոռնիայում արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչների հետ: Աննախադեպ հրդեհներն արդեն այրել են ավելի քան 2 միլիոն հեկտար հողատարածք. գրում է VOA-ն:

Անտառային հրդեհների հետևանքով Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում արդեն 31 մարդ է զոհվել, սակայն պետական մարմինները զգուշացրել են, որ զոհերի թիվը կմեծանա:

Նախագահ Թրամփը հաճախ չի անդրադարձել անտառային հրդեհներին, սակայն շաբաթ օրը Նևադայում ընտրարշավի ժամանակ նա խոսել է դրանց մեծ ծավալի մասին:

«Նրանք նման բանի երբեք չեն հանդիպել»,- ասել է Թրամփը,- «խնդրում եմ հիշեք այս կարճ բառերը՝ անտառային կառավարում»:

ԱՄՆ-ի դեմոկրատների նախագահի թեկնածու Ջո Բայդենը նույնպես խոսել է հրդեհների մասին՝ դրանք կապելով կլիմայի փոփոխության հետ, «որը մեր ապրելակերպին մոտալուտ և հիմնարար սպառնալիք է ներկայացնում»:

Աղբյուրը ` Faktor TV

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 71 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *