Warner Bros.-ը Խոակին Ֆենիքսին 50 մլն դոլար է առաջարկել «Ջոկեր»-ի հաջորդ 2 ֆիլմերում նկարահանվելու համար. Mirror — ARUSHANYAN TV
  • Пт. Янв 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Warner Bros.-ը Խոակին Ֆենիքսին 50 մլն դոլար է առաջարկել «Ջոկեր»-ի հաջորդ 2 ֆիլմերում նկարահանվելու համար. Mirror

Ամերիկյան Warner Bros. կինոընկերությունը հոլիվուդյան դերասան Խոակին Ֆենիքսին 50 մլն դոլար է առաջարկել «Ջոկերի» մասին պատմող ֆիլմի շարունակության երկու մասերում նկարահանվելու համար։

Ինչպես հայտնում է Mirror-ը, դերասանը սկզբում մտավախություն է ունեցել ֆիլմի հաջորդ մասերի հաջողության վերաբերյալ, բայց, ի վերջո, ընդունել է առաջարկը։

Mirror-ի աղբյուրը նշել է, որ անցյալ տարի Warner Bros.-ում «ցնցված էին ֆիլմի հաջողությունից»։

«Նրանք նախատեսում են առաջիկա չորս տարում նկարահանել ֆիլմի շարունակության երկու մասերը և Խոակինի, ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի և պրոդյուսեր Բրեդլի Կուպերի նկատմամբ երկարաժամկետ պարտավորություններ են դրվել»,- հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ ֆիլմի նկարահանման դիմաց առաջարկված 50 մլն դոլարը Ֆենիքսի դերասանական կարիերայի ընթացքում ամենաբարձր հոնորարն է։

Ֆիլմերը նախատեսում են հանդիսատեսի դատին հանձնել 2022-ին և 2024-ին։

Խոակին Ֆենիքսը, անցյալ տարի խոսելով Թոդ Ֆիլիպսի աննախադեպ հաջողություն գրանցած «Ջոկերի» մասին պատմող ֆիլմի շարունակության հնարավորության մասին, ասել էր․ «Նախքան ֆիլմի թողարկումը, երբ դեռ գաղափար չունեինք՝ այն հաջողություն կունենա՞, թե՞ ոչ, մենք խոսել ենք ֆիլմի շարունակության մասին։ Նկարահանման արդեն երկրորդ կամ երրորդ շաբաթում Թոդին կատակով ասացի. «Թոդ, կարո՞ղ ես սկսել աշխատել ֆիլմի շարունակության վրա: Բացահայտելու այնքան բան կա»:

Նշենք, որ «Ջոկերը» դարձել է պատմության մեջ առաջին ֆիլմը, որի հասույթը համաշխարհային վարձույթում գերազանցել է 800 մլն դոլարը:

Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ ֆիլմը պատմում է Ջոկերի՝ Բեթմեն սուպերհերոսի գլխավոր թշնամու պատմությունը։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1980-ականներին:

Ֆիլմը համաշխարհային վարձույթում է հայտնվել 2019-ի հոկտեմբերի 4-ից։

Աղբյուրը՝ www.tert.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 141 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *