Կորոնավիրուսի համավարակը մեղավոր է ճարպակալմամբ մարդկանց թվի աճի համար: — ARUSHANYAN TV
  • Пн. Янв 18th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Կորոնավիրուսի համավարակը մեղավոր է ճարպակալմամբ մարդկանց թվի աճի համար:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհը կարող է բախվել ճարպակալման գլոբալ համաճարակի: Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել ՄԱԿ-ի փորձագետները, հաղորդում է Bloomberg-ը:

Համավարակը, մասնագետների կարծիքով, շատ մարդկանց զրկել է եկամուտներից եւ ստիպել է նրանց սկսել խնայել առողջ սննդի համար ծախսվող գումարները: ՄԱԿ-ի հաշվարկներով` այսօր շուրջ 3 միլիարդ մարդ չի կարող իրեն թույլ տալ առողջ սնունդ օգտագործել: Սա բացասաբար է ազդում ինչպես առողջության, այնպես էլ մարդկանց քաշի վրա:

ՄԱԿ-ում կարծում են, որ համավարակը կարող է հանգեցնել ճարպակալման գլոբալ համաճարակի, ինչպես նաեւ հաջորդ տասնամյակում տարեկան 1,3 տրիլիոն դոլարով ավելացնել առողջապահական ծախսերը:

Կոպենհագենի եւ Օրհուսի համալսարանների (Դանիա) գիտնականները նույնպես կարծում են, որ համավարակը կարող է հանգեցնել ճարպակալման իրական համաճարակի: Եվ խնդիրը ոչ միայն բարձր կալորիականությամբ էժան մթերքներն են, այլ նաեւ այն փաստը, որ մարդիկ սկսել են ավելի քիչ շարժվել եւ ավելի քիչ մարզվել:

Սակայն խնդիրն այն է, որ ճարպակալումը ռիսկի լուրջ գործոն է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ կորոնավիրուսի վարակի բարդությունների զարգացման համար: COVID-19-ով հիվանդների համար ճարպակալումը ռիսկի ավելի վտանգավոր գործոն է, քան քաղցկեղը: Նույնիսկ երիտասարդների համար ճարպակալումը ռիսկի լուրջ գործոն է համարվում:

Նյութի աղբյուրը՝ Slaq.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 121 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *