Ո՞րն է կարանտինի և արտակարգ դրության տարբերությունը — ARUSHANYAN TV
  • Вт. Янв 26th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ո՞րն է կարանտինի և արտակարգ դրության տարբերությունը

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է նոր ուժի մեջ մտած կարանտինի և արտակարգ դրության տարբերությունները:

«Ամենակարևոր փոփոխություններից մեկը հավաքների սահմանափակման վերացումն է. այսուհետ հնարավոր է հավաքներ իրականացնել՝ պահպանելով լիազոր մարմնի կողմից որոշված անվտանգության կանոնները: Բացի այդ, փոխվում է նաև տնտեսական գործունեության իրականացման սահմանափակումների ծավալը, և այսուհետ դրանք չեն կարող դադարեցվել. միայն որոշակի պայմանների առկայություն ապահովելու պարագայում դրանք կարող են ազատորեն գործել: Փոխվել են նաև կասեցումները. եթե որոշակի կանոնների խախտման դեպքեր են արձանագրվում, դրանց գործունեությունը հնարավոր չի լինելու կասեցնել, այլ միայն «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով կլինեն համապատասխան տույժի կիրառումներ:

Դուրս է եկել նաև էլեկտրոնային վերահսկողության համակարգը: Այսինքն, բովանդակային առումով բավականին փոփոխություններ են արվել»,- ասել է նախարարի տեղակալը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ո՞րն է կարանտինի և արտակարգ դրության տարբերությունը
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 102 - Today Page Visits: 2

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *