Այս կայքը թույլ է տալիս լուսանկարով մարդկանց որոնել սոցիալական ցանցերում — ARUSHANYAN TV
  • Чт. Янв 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Այս կայքը թույլ է տալիս լուսանկարով մարդկանց որոնել սոցիալական ցանցերում

Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի մի կայքի, որը թույլ էր տալիս վերբեռնել ցանկացած մարդու լուսանկար և գտնել նրա պրոֆիլը սոցիալական ցանցերում: Ցավոք այդ կայքը տվյալ պահին չի աշխատում, սակայն համացանցում հայտնվել է ևս մեկ նմանատիպ կայք:
Search4faces կայքը  մեքենայական ուսուցմամբ որոնում է կատարում Vkontakte և Ok.ru  սոցիալական ցանցերի պրոֆիլների լուսանկարների մեջ ու ցուցադրում է այդ մարդկանց լուսանկարներն ու պրոֆիլները: Կայքի հեղինակները խոստանում են, որ շուտով որոնման մեջ կներառվի նաև Instagram-ը և այլ սոցիալական ցանցեր:
Search4faces կայքում որոնում կատարելուց լուսանկարի հետ մեկտեղ կարող եք նշել նաև որոնվող մարդու սեռը, տարիքը, երկիրը և այլն:
Որոնումը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, ինչից հետո ցուցադրվում են արդյունքներն ու համընկման տոկոսները: Լուսանկարների վրա սեղմելով բացվում է այդ մարդու պրոֆիլը:
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 146 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *