10 ամենահզոր ու առեղծվախային քաղաքները, որոնք ջրի տակ են անցել — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 17th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

10 ամենահզոր ու առեղծվախային քաղաքները, որոնք ջրի տակ են անցել

Ոչինչ հավերժ չէ. տարբեր քաղաքներ տարբեր ժամանակներում անկում են ապրում՝ պատերազմի, աղետի պատճառով և այլն: Սակայն ամենադաժան ճակատագրին, անկասկած, առաջանում են այն քաղաքները, որոնք ջրի տակ են անցնում: Ձեզ ենք ներկայացնում այդպիսի ամենագեղեցիկ քաղաքները:

Ալեքսանդրիա, հիմնադրվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից մ.թ.ա. 331 թ., Եգիպտոս

Այս քաղաքում մի շարք հզոր ու գեղեցիկ կառույցներ են պահպանվել, այդ թվում Անտիրոդոս կղզու Կլեոպատրայի ամրոցը, հին Ռակոտիսը և այլն: Քաղաքն աշխարհի երեսից վերացել է հսկայական ալիքների ու երկրաշարժերի արդյունքում ավելի քան 1200 տարի առաջ:

Հերակլիոն, հիմնադրվել է մ.թ.ա. VIII դարում, Եգիպտոս

Այս ավերակները հայտնաբերվել են 2000 թ. Հնագիտության եվրոպական ծովային ինստիտուտի թիմի կողմից: Մինչև Ալեքսանդրայի հիմնումը այս քաղաքը Եգիպտոսը գլխավոր նավահանգիստն էր: Խորտակվել է մեր թվարկության VIII դարում:

Հերակլիոնում է գտնվում Ամոնի տաճարը, որը մեծ նշանակություն է ունեցել հին եգիպտական մշակույթում:

Կանոպուս, գտնվում է ժամանակակից Ալեքսանդրիայի արևելյան ծայրամասում

Այս քաղաքի մասին առաջին հիշատակումները թվագրվում են մ.թ.ա. VI դարին: Կանոպուսը հայտնի է եղել իր սրբավայրերով՝ Օսիրիսով և Սերապիսով: Հայտնաբերվել է 1933-ին արքայազն Թուսոնի կողմից:

Խորհրդավոր քարե կառույցներ Ճապոնիայի Յոնագունի կղզիների ջրերից ոչ հեռու, հայտնաբերել է տեղի սուզորդներից մեկը 1986-ին

Այս 5000-ամյա քաղաքը խորտակվել է երկրաշարժի արդյունքում 2 հազար տարի առաջ: Դրանում գտնվել է զարմանալի մոնոլիտե աստիճանավոր բուրգ: Քաղաքում կան նաև ամրոցի, հինգ տաճարների, մեծ մարզադաշտի ավերակներ:

Սաեֆտինգե, գտնվում է Նիդերլանդների հարավ-արևմուտքում, ներկայումս հայտնի է որպես Սաեֆտինգեի խորտակված հողեր

Քաղաքը ջրի տակ է անցել 1584-ին Ութսունամյա պատերազմի ժամանակ, երբ հոլանդացի զինվորները ստիպված էին ոչնչացնել քաղաի շուրջ գտնվող բոլոր անվնաս մնացած դամբարանները:

Պորտ Ռոյալ, հիմնադրվել է 1518-ին և կործանվել է երկրաշարժի, ցունամիի ու հրդեհների արդյունքում, Ճամայկա

Այս վայրում շատ անգլիացի ու հոլանդացի կապերներ XVI դարում սիրում էին իրենց կարողությունները վատնել, իսկ ավելի ուշ քաղաքը վերածվեց ծովահենների հիմնական բազայի: 1692-ի երկրաշարժը ավազի հոսքի պատճառ դարձավ, և շատ շինություններ ջրի տակ անցան կամ փլուզվեցին:

Բայի և Պորտուս Յուլիուս, արևմտյան Կայսերական զորքի նավահանգիստը, Իտալիա

Քաղաքը հարուստների ամենասիրելին էր Հռոմեական հանրապետության վերջին տասնամյակում, քանի որ այստեղ խաղատուն ու հսկայական լողավազան կար:

VIII դարում Բային թալանվեց մահմեդականների կողմից, իսկ մոտ 1500-ականներին այն անկում ապրեց մալարիայի համաճարակից: Ներկայումս քաղաքի մեծ մասը ջրի տակ է գտնվում տեղական հրաբխային ակտիվության պատճառով:

Պավլոպետրի, Հունաստան

Այս քաղաքը կառուցվել է 5 հազար տարի առաջ: Հայտնաբերվել է Նիկոլաս Ֆլեմինգի կողմից 1967-ին, սակայն ամեն տարի հնագետներն այստեղ նոր ու հրաշագեղ կառույցներ են հայտնաբերում:

Նեոլիթյան գյուղ Ատլիտ-Յամ, Ատլիտա, Իսրայել

Բնակեցված վայրը, որը ներկայումս ծովի մակարդակից 8-12 մ ցածր է գտնվում, հիմնվել է մ.թ.ա. 6900-6300-ականներին: Քաղաքում ուղղանկյունաձև տներ կան, ջրհորներ, ինչպես նաև տասը գերեզմաններ, որոնցից մեկում մի կին է երեխայի հետ, որոնք էլ դարձել են տուբերկուլյոզից մահացած առաջին մարդիկ:

Առյուծի գլուխ, Չինաստան

Քաղաքը խորտակվել է 1959-ին արհեստական լիճ ստեղծելու ու Սիան գետի վրա ամբարտակ կառուցելու համար: Բոլոր 290 հազար բնակիչները տեղափոխվել են այլ բնակավայրեր:

Շի Չենգը հիմնվել է Հան դինաստիայի ժամանակ: VII-VIII դարերում այս վայրը մշակութային, տնտեսական ու քաղաքական կենտրոն էր, սակայն այսօր 27 մ խորության վրա է գտնվում:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 93 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *