«Վհուկների մասշտաբային որսը» տևեց ավելի քան երկու դար: Եղան ավելի քան 100 դատական գործընթացներ Եվրոպայում ու Ամերիկայում և առնվազն 60 հազար տուժողներ:

«Քավության նոխազ»

1324-ի սկզբին Օսորի եպիսկոպոսը մեղադրեց իռլանդացի ազդեցիկ կնոջը՝ Ալիս Քեյթելերին, միանգամից մի քանի հանցագործությունների մեջ: Կինն իբր առնչություն ուներ «դժոխքի դևի» հետ, գիտեր մահացու ըմպելիքների բաղադրատոմսը, որի օգնությամբ նա թունավորում էր մարդկանց, գուշակում էր ապագան՝ հրաժարվելով եկեղեցուց և Տիրոջից:

Կինը կարողացավ դիմադրել ու փախավ Անգլիա, իսկ նրա ծառայի բախտը չբերեց: Երկար չարչարանքներից հետո նա խոստովանեց, որ իր տերը շատ հաճախ էր գնում սատանայական հանդիպումների: Այս խոստովանությունները չփրկեցին կնոջը, մեկ տարի անց նրան կախաղան բարձրացրին:

Իրական վհուկի դիմանկարը

Միջնադարյան բանահյուսության հիման վրա ձևավորվել է կախարդի առաջին կերպարը, որը չար պառավ կին էր: 15-րդ դարում տարբեր աստվածաբանական աշխատություններում նա վերածվում է գայթակղիչ կնոջ, ով իր հոգին փոխանակում էր գերունակությունների և հավերժական երիտասարդության հետ: Սատանաների նշաններից մեկը միշտ համարվել է մարմնի վրա նշանները կամ խալերը: Հենց դրանք են, որ հաճախ դառնում են սատանայի էության հիմնական նշանը: Եթե ձեռքերը կապված մի կին կկարողանար մնալ ջրի վրա կամ դիմանար խոշտանգումներին, ապա նա նույնպես դատապարտված էր այրվել ցցի վրա:

Պայքար հերետիկոսության դեմ

Մինչ այժմ գիտնականները համաձայնության չէին եկել այն հարցում, թե կոնկրետ ինչն է հրահրել զանգվածային բնաջնջմանը: Մի վարկածի համաձայն՝ կախարդությունների գործընթացները դարձան հերետիկոսների դեմ պայքարի մի մաս, որը սկսվել է 12-րդ դարում: Հետո կախարդները համարվում էին բացառապես սատանայական տարբեր պաշտամունքների մի մաս: Պապական եկեղեցին միանշանակ արձագանքեց «սատանայի ծառաների» հայտնվելուն, ստեղծվեց ինկվիզիցիան:

15-րդ դարում իրավիճակը փոխվեց, կախարդությունը պաշտոնապես ճանաչվում է որպես բացառիկ հանցագործություն, ինչը նշանակում է, որ այն ինկվիզիցիային տալիս է ցանկացած խոշտանգում կիրառելու իրավունք:

Մասսայական փսիխոզ

Շատ հետազոտողներ համոզված են, որ զանգվածային փսիխոզը «պատերազմների» պատճառն էր: Թվարկված պատճառները միանգամայն համոզիչ չեն թվում: Սով, համաճարակներ և տարբեր թունավոր նյութեր սննդի կամ ջրի մեջ: 1487 թ.-ին Հռոմի պապ Ինովոկենտ VIII-ի նախաձեռնությամբ լույս տեսավ «Կախարդների մուրճը» հայտնի ուղեցույցը: Երկու դարերի ընթացքում 30 անգամ տպագրված գիրքը դարձել է հարցաքննությունների հիմնական «դասագիրքը»:

Ահա մի քանի օրինակ վհուկների մասին: Սաքսոնիայում մեկ օրվա ընթացքում այրել են ավելի քան 133 մարդու: Մեկ այլ դեպք ևս, երբ կրակի վրա վառել են ոչ միայն մեծահասակներին, այլ նաև երեխաներին և նրանց մեղադրում էին կախարդության մեջ:

Քահանաներից մեկը Բոննում կատարվողը նկարագրում էր որպես խելագարություն, որը վերցրել էր քաղաքի կեսը: Ազդեցիկ պաշտոնյան և նրա կինը ողջ-ողջ այրվեցին, խոշտանգումներից հետո եպիսկոպոսի բարեպաշտ աշակերտը նույնպես այրվեց, այրվեցին նաև երեխաները, ուսանողները, սատանայի սիրահարներ ճանաչված պրոֆեսորները: «Տիրող քաոսի մեջ մարդիկ չէին հասկանում, թե ում կարելի է վստահել»,- եզրափակեց ականատեսը:

Աղբյուր ՝ BLOGNEWS.am