Տղե՜րք,մենք հետ ենք վերադարձնելու ձեր արյուններով լվացված հայկական մեր քաղաքը՝ Շուշին,ննջե՛ք խաղաղությամբ // Լուիզա Մկրտչյան — ARUSHANYAN TV Տղե՜րք,մենք հետ ենք վերադարձնելու ձեր արյուններով լվացված հայկական մեր քաղաքը՝ Շուշին,ննջե՛ք խաղաղությամբ // Լուիզա Մկրտչյան — ARUSHANYAN TV
  • Երկ. Հնս 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Տղե՜րք,մենք հետ ենք վերադարձնելու ձեր արյուններով լվացված հայկական մեր քաղաքը՝ Շուշին,ննջե՛ք խաղաղությամբ // Լուիզա Մկրտչյան

Դեռ անցած տարի՝ 2020֊ին մենք՝ հայերս, մայիսի 8֊ը նշում էինք Շուշիի ազատագրման օր,իսկ այսօր՝ 2021 թվականի մայիսի 8֊ին ,մենք ուղղակի ցավ ենք ապրում ,տեսնելով,թե թշնամին ինչպես է Շուշիում ոչնչացնում մեր պատմամշակութային արժեքները,ինչպես է քանդում մեր հայ առաքելական եկեղեցին՝ ամենայն հավանականությամբ մզկիթ դարձնելու նպատակով։
1992֊ին Շուշիի ազատագրման ժամանակ քանի՞ հարյուր,իսկ 2020֊ին քանի՞ հազար տղաներ զոհվեցին,քանի՞ հազարն անմահացան՝հանուն Շուշիի,հանուն մի քաղաքի,որը նենգաբար հանձնվեց թշնամուն։Մի քաղաք,որը ՀԱՅԿԱԿԱՆ Է,բայց ներքին թուրքերն այն համարում են ադրբեջանական,իսկ թուրքը ուրախանում է,որ Հայաստանում իրեն սատարողներ կան ու համարձակվում է հրամանագիր ստորագրել՝ Շուշին հռչակելով ադրբեջանական մշակութային մայրաքաղաք։
Շուշին միշտ եղել է ու կմնա հայկական։Բացի մայիսի 8֊ից մենք ունենալու ենք Շուշիի ազատագրման ևս մեկ օր,որովհետև մենք հետ ենք վերադարձնելու մեր հայոց հողը,մենք վերակառուցելու ենք մեր պատմամշակութային արժեքները, մենք վերադառնալու ենք Շուշի։
Այսօր՝ մայիսի 8֊ին մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել բոլոր նահատակների հիշատակին՝ ասելով.《Տղե՜րք,մենք հետ ենք վերադարձնելու ձեր արյուններով լվացված հայկական մեր քաղաքը՝ Շուշին,ննջե՛ք խաղաղությամբ》։
Մենք չենք պարտվել,մեզ դավաճանել են,քանի որ հայն անպարտելի է։

ՆյութԻ աղբյուրը՝

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 216 - Today Page Visits: 1