Դավաճան իշխանության գլխավոր դավադիրի պատկերացրած բեսպրեդելը // Լուիզա Մկրտչյան — ARUSHANYAN TV Դավաճան իշխանության գլխավոր դավադիրի պատկերացրած բեսպրեդելը // Լուիզա Մկրտչյան — ARUSHANYAN TV
  • Չրք. Մյս 12th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Դավաճան իշխանության գլխավոր դավադիրի պատկերացրած բեսպրեդելը // Լուիզա Մկրտչյան

《Հայաստանում չեն լինելու արտոնյալներ։ Օրենքը հավասարաբար գործելու է բոլորի, այդ թվում՝ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։ Եվ որպեսզի սա չհնչի որպես սպառնալիք ուրիշների հասցեին, պիտի ջանքեր գործադրեմ, որ այդ սկզբունքն առաջինը գործի իմ ընտանիքի անդամների, իմ շրջապատի, հարազատների և բարեկամների նկատմամբ》,֊
այս ամենն ասել է Փաշինյանը 2018 թվականի ԱԺ ելույթներից մեկի ժամանակ,իսկ մեկ այլ ելույթում ասել է հետևյալը.
《Ես ակնկալում եմ, որ ժողովուրդն ամուր կկանգնի իմ ու կառավարության կողքին, որ Հայաստանում “բեսպրեդելի” վերջը տանք ու արմատախիլ անենք: Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան՝ սկսած ինձնից՝ վերջացրած մյուսներից》։
Արդեն ոչ ոքիս համար զարմանալի չեն Փաշինյանի ստերը,թե ինչպես է նա իր հմուտ ստերով հիմարեցնում ժողովրդին՝ համոզելով թե Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։
Իմ քայլը խմբակցության անդամների մոտ հենց “բեսպրեդել” է, նրանք անում են այն ինչ ուզում են և իրենց խուլիգանությունների համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվում։
Նրանք շարունակում են չարաշահել իրենց պաշտոնները/մանդատները։
Ահա սա է դավաճան իշխանության գլխավոր դավադիրի պատկերացրած բեսպրեդելը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո վստահեցնում էր, որ Հայաստանում բոլորն ունեն հավասար իրավունքներ։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 232 - Today Page Visits: 1