Նախորդ շաբաթ գրանցվել է 540 դեպք, որից 267-ը՝ արտակարգ. ԱԻՆ ամփոփումը — ARUSHANYAN TV Նախորդ շաբաթ գրանցվել է 540 դեպք, որից 267-ը՝ արտակարգ. ԱԻՆ ամփոփումը — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Նախորդ շաբաթ գրանցվել է 540 դեպք, որից 267-ը՝ արտակարգ. ԱԻՆ ամփոփումը

Ապրիլի 5-11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 540 դեպք, որից 267-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 172 հրդեհի, 7 փլուզման, 2 քարաթափման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 153 կենցաղային կանչ. տուժել է 82 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի:

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ: Արձանագրվել է թունավորման 11 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 33 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 20 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 287 - Today Page Visits: 1