Գրեմմի 2021. Բեյոնսեի ռեկորդը, ղազախ DJ-ն ու ամենшշատ զգեստափոխված աստղերը. — ARUSHANYAN TV Գրեմմի 2021. Բեյոնսեի ռեկորդը, ղազախ DJ-ն ու ամենшշատ զգեստափոխված աստղերը. — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Գրեմմի 2021. Բեյոնսեի ռեկորդը, ղազախ DJ-ն ու ամենшշատ զգեստափոխված աստղերը.

Գիշերը Լոս Անջելեսի «Սթեյփլս» կենտրոնում տեղի է ունեցել «Գրեմմի» 63-րդ մրցանակաբաշխությունը:

Չնայած Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի հասցեին հնչած կոռուպցիոն, կանանց ու սեւամորթների նկատմամբ կողմնակալության մեղադրանքներին ու շատ աստղերի բոյկոտին (Զեյն Մալիկ, The Weeknd, Ջասթին Բիբեր), ոչինչ չխանգարեց երեկոյին:

1971 թվականից անցկացվող միջոցառումն այս տարի Covid-ի պատճառով որոշակի փոփոխությունների էր ենթարկվել: Այն առանց հանդիսականների էր, բոլոր հյուրերը դիմակներ էին կրում ու միմյանցից սոցիալական հեռավորություն պահպանում: Երեկոն հիբրիդային ձեւաչափով էր. երգիչները ելույթ ունեցան կողք կողքի տեղադրված 5 բեմերի վրա:

Ռեկորդակիրները

Երեկոյի գլխավոր դեմքը Բեյոնսեն էր, որը Գրեմմիի բացարձակ ռեկորդ սահմանեց: Նա պատմության մեջ ամենաշատ Գրեմմիներ ունեցող երգչուհին է. արդեն 28 արձանիկ ունի:

Այս տարի նա ներկայացված է եղել ամենաշատ՝ 9 անվանակարգում ու հաղթել է 4-ում: Savage-ի համար, որը Megan Thee Stallion-ի հետ են երգում, 2 մրցանակ է ստացել՝ «Լավագույն ռեփ կատարում» եւ «Ռեփ ոճում լավագույն երգ» անվանակարգերում: «Լավագույն R&B երգը» նրա Black Parade-ն է, որը Black Lives Matter շարժման օրհներգն է դարձել: Մեկ արձանիկ էլ Բեյոնսեն ստացել է «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում (Brown Skin Girl):

Նախկինում լավագույն ցուցանիշն ուներ Էլիսոն Քրաուսը, որից Բեյոնսեն առաջ անցավ 1 արձանիկով:

Այս տարվա ռեկորդակիրների ցանկում է նաեւ Թեյլոր Սվիֆթը: Նա առաջին կինն է, որը 3 անգամ հաղթել է «Լավագույն ալբոմ» անվանակարգում: Նախկինում նման պատվի արժանացել էին միայն Ֆրենկ Սինատրան, Փոլ Սայմոնն ու Սթիվի Ուանդերը:

Գրեմմիի արժանացած Սվիֆթի «Folklore»-ը երաժշտական քննադատները լավագույնն են համարել երգչուհու կարիերայում: Սա նրա 8-րդ ալբոմն է:

Մրցանակակիրները

Երգչուհի H.E.R.-ի «I Can’t Breathe»-ը տարվա «Լավագույն երգն» է: Այն նվիրված է ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակին:

Նախորդ տարվա Գրեմմիի աստղ Բիլի Այլիշը, որը 2020-ին 5 մրցանակ էր ստացել, այս անգամ էլ ձեռնունայն չի մնացել: Նա հաղթել է ամենահեղինակավոր՝ «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում՝ «Everything I Wanted» երգի համար, ինչպես նաեւ Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմում «No Тime To Die» կատարման համար:

19-ամյա Այլիշն ամենաերիտասարդ երգչուհին է, որը Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի համար սաունդթրեք է ձայնագրել:

«Լավագույն նոր կատարող» անվանակարգում մրցանակ է ստացել ռեփ երաժիշտ Megan Thee Stallion-ը: «Լավագույն վոկալ փոփ ալբոմի» մրցանակը երգչուհի Դուա Լիպայինն է՝ «Future Nostalgia» ալբոմի համար:

Լեդի Գագան ու Արիանա Գրանդեն Գրեմմիի են արժանացել համատեղ «Rain On Me» երգի համար՝ «Լավագույն փոփ զուգերգ» անվանակարգում:

Դիջեյ Imanbek-ն էլ առաջին ղազախն է, որը Գրեմմի ունի. նա հաղթող է դարձել «Լավագույն ռեմիքս» անվանակարգում:

Ոճայինները

Քանի որ հաղթողների թվում կանայք ավելի շատ էին, նախ խոսենք երեկոյի ընթացքում իրենց հագուստներով աչքի ընկած տղամարդկանցից:

Ինչպես միշտ, նորից ոճային տեսք ուներ Հարի Սթայլը, որը 2 անգամ զգեստափոխվեց՝ ցուցադրելով իր սիրելի Gucci-ի հագուստները: Իր Watermelon Sugar հիթը նա կատարեց կաշվե կոստյումով ու բոայով (փետուրներից շարֆ), իսկ կարմիր գորգին հայտնվեց նույն բոայով եւ գունավոր կոստյումով:

Ոճայինների ցանկում հաջորդը DaBaby-ն է. սկզբում նա Dolce & Gabbana-ի վառ կոստյումով էր, իսկ բեմի վրա Chanel-ի ամբողջովին սպիտակ կերպարով: Ինչպես միշտ, տարբերվող կերպարով էր Բրունո Մարսը՝ վառ ու աչքի ընկնող:

Միլիոնավոր աղջիկների սիրելի BTS խումբը Louis Vuitton-ի զուսպ, բայց ոճային կոստյումներով էր:

1 տարվա դադարից հետո կարմիր գորգը կարոտած երգչուհիներն էլ հարմար առիթը բաց չէին թողել իրենց գեղեցկությունը ցուցադրելու համար:

Դուա Լիպան հասցրեց 3 զգեստ կրել արարողության ընթացքում: Նա հայտնվեց Versace-ի 3 տարբեր կերպարներով ու բոլորում էլ շլացուցիչ տեսք ուներ:

HAIM տրիոն այս տարի Գրեմմիի նորեկներից էր: Երգչուհիներն իրենց նորամուտը շատ ոճային կերպով արեցին՝ ոճաբան Ռեբեկա Գրիսի շնորհիվ: Նրանք Prada-ի նուրբ զգեստներով էին:

Ամենաանսովորն ու հիշվողը Schiaparell-ի սպիտակ զգեստով Նոա Սայրուսն էր: Ու քանի շատերն արդեն կատակում են, թե նա անկողինն իր հետ բերել էր մրցանակաբաշխություն, մասնագետները կարծում են, որ երգչուհին տարբերվող տեսք է ունեցել: Նույն բրենդի սեւ զգեստով ու մեծ ականջօղերով էլ ներկայացել էր Բեյոնսեն:

Վառ տեսք ուներ նաեւ Թեյլոր Սվիթֆը, դրանում նրան օգնել է Oscar de la Renta-ի նոր հավաքածուի ծաղիկներով զգեստը:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 385 - Today Page Visits: 1