Կիսամերկ Իրինա Շեյքը դրամատիկորեն ընկնում է պոդիումի վրա — ARUSHANYAN TV Կիսամերկ Իրինա Շեյքը դրամատիկորեն ընկնում է պոդիումի վրա — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Կիսամերկ Իրինա Շեյքը դրամատիկորեն ընկնում է պոդիումի վրա

Mugler-ն առցանց է ներկայացրել իր նոր՝ գարնանային հավաքածուն: Ապրանքանիշը ցուցադրության համար մոդելների աստղային կազմ է ընտրել ու յուրահատուկ նկարահանումներ իրականացրել:

Վիրտուալ հարթակ են դուրս եկել Ալեք Վեկը, Բելլա Հադիդը, Իրինա Շեյքը եւ այլ հայտնիներ: Նրանց ելույթը ներկայացվել է կարճամետրաժ ֆիլմի տեսքով, որը հրապարակվել է բրենդի Insagram-յան ու YouTube-յան էջերում:

 

Mugler-ի նոր հավաքածուում գերիշխում են «մերկ» տոպերը, թափանցիկ տաբատներն ու բոդիները: Ֆիլմում կտեսնեք՝ ինչպես են կիսամերկ ու բավական բաց հագնված մուսաները պոդիումի վրա գլխիվայր շրջվում, ընկնում ու տպավորիչ կանգնում: Ազնվության համար նշենք, որ բարդ հնարքները հենց մոդելները չեն կատարում:

Ամենատպավորիչը Իրինա Շեյքի ելույթն է: Թափանցիկ հագուստով սուպերմոդելը դրամատիկորեն ընկել է, ապա ոտքի կանգնել ու շարունակել իր գեղեցիկ քայլերթը:
Instagram-ի իր էջում նա հրապարակել է հոլովակի ստեղծման ընթացքն ու ցույց տվել, թե ինչ է մնացել կադրից դուրս:

Արձագանքները երկար սպասել չեն տվել: Նրա երկրպագուները միանգամից գովեստի խոսքեր են գրել՝ «Շատ տպավորիչ էր», «Իրինա, դու գեղեցկուհի ես», «3 բան կա, ինչին կարելի է անվերջ նայել՝ թե ինչպես է հոսում ջուրը, վառվում կրակը, եւ թե ինչպես է այս հոլովակում քայլում Շեյքը»:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 298 - Today Page Visits: 2