Ի՞նչ տեսք կունենա Կոնդը մոտ ապшգայում. հայեցակարգի հшմար մրցույթ է հայտարարվել — ARUSHANYAN TV Ի՞նչ տեսք կունենա Կոնդը մոտ ապшգայում. հայեցակարգի հшմար մրցույթ է հայտարարվել — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ի՞նչ տեսք կունենա Կոնդը մոտ ապшգայում. հայեցակարգի հшմար մրցույթ է հայտարարվել

Էլ ի՛նչ կոնդեցի, որ աղավնի չունենա՝ տեղացիների հումորն է: Կիսաքանդ, լքված բակերի տարածքում գրեթե բոլորը բներ են սարքել՝ զբաղմունք է, հարսանիքի օրերին՝ եկամտի աղբյուր:

Ծնված օրից՝ արդեն 60 տարի, Սիմոնը վեց եղբոր հետ Կոնդում է ապրում: Յոթ ընտանիք մեկ բակում՝ Կոնդում նման տեսարան ամեն քայլափոխի է: Իրենք չեն նեղվում, մտահոգությունը՝ տները հին են, կարող են քանդվել ամեն պահի:

Սիմոն Հայրապետյան (Կոնդի բնակիչ) — Տեղեր կան, որ սենց բլած-մլած, էլ չեն մնում, վախում են մարդիկ, ինքն իրանով թափվում է:

Կոնդում խնդիրները շատ են՝ չկան ենթակառուցվածքներ, ընդհանուր կոյուղի, տները փլվում են: Կոնդի վերականգնման, թաղամասի պահպանման համար Քաղաքաշինության կոմիտեն հայեցակարգի մրցույթ է հայտարարել: Խնդիրները հավաքված են, լուծումները պետք է առաջարկեն մասնագետները, խնդրով մտահոգ քաղաքացիները:

Մարտուն Գրիգորյան (Քաղաքաշինության կոմիտեի Կոնդ թաղամասի վերականգնման ծրագրի համակարգող) — Իրենք պետք է առաջարկեն, թե ի՛նչ են ուզում, չնայած պատմամշակութային հուշարձանները, բոլորս էլ գիտենք, որ անձեռնմխելի են օրենքով, էնպես որ, էդ մասերը, միանշանակ, մնում են:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հատուկ բացված էլեկտրոնային հարթակում: 70-ականներից սկսած բազմաթիվ նախագծեր են եղել Կոնդի համար, բայց այդպես էլ մնացել են թղթի վրա: Առաջարկը նախ՝ պետք է իրատեսական լինի ու ամենակարևորը՝ չխաթարի թաղամասի պատմական հատվածի տեսքը:

Բակերը, փողոցները միմյանց կապում են նեղլիկ արահետները: Լաբիրինթոս հիշեցնող ուղիները շատ են, փողոցից փողոց կամ բակ անցնելու համար մեկ քայլն էլ է բավական: Ձայնի վրա հարևան բակից են ներս հրավիրում՝ չորս տուն մեկ մուտքից:

Այստեղ տները կանգուն են գրեթե մեկ դար: Բնակիչները հայեցակարգի մշակման մանրամասներին տեղյակ չեն: Լսել են՝ կա՛մ փոխհատուցում կտրամադրեն, որ տարածքն ազատեն, կա՛մ կաջակցեն, որ թաղամասը բարեկարգվի:

Քաղաքաշինության կոմիտեն դիմել է հնագիտության ինստիտուտ՝ փորձելով պեղման որոշակի գոտիներ առանձնացնել: Պետք է ուսումնասիրվի նաև ընդերքը, ցանկացած կառուցապատում լինելու է մասնագետների ցուցումով: Թե ինչպե՛ս կլուծվի Կոնդի հարցը՝ դեռ հստակ չէ, բայց, Քաղաքաշինության կոմիտեի մասնագետի պնդմամբ՝ առանց բնակչի կարծիքի ոչինչ չի արվի:

Մարտուն Գրիգորյան — Մի մասը կողմ է էնտեղ ապրելուն, մի մասն ասում է՝ կարևոր չի, փոխհատուցում լինի, կգնանք, մի մասն էլ ասում է՝ կարևոր չի, ինչ կասեք, ես կմնամ, կանեմ՝ ինչ պետք է:

Կոնդը վերակենդանացնելու խիստ հրամայական կա: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը վստահեցնում է՝ թաղամասը քաղաքի դեմքն է, պատմությունը: Եվրոպական շատ քաղաքների պես, այստեղի նեղլիկ արահետները տուրիստական մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել:

Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) — Էդտեղ կարող են տարբեր գրավչության օբյեկտներ լինեն, տարբեր սննդի օբյեկտներ լինել,  թանգարաններ, որոնք եկամուտներ են գեներացնելու:

Հայեցակարգի մրցույթի ժյուրիի կազմում մասնագետներ կան Իտալիայից, Ֆրանսիայից, որոնք զբաղվում են քաղաքների, թաղամասերի վերականգնմամբ:

Ապրիլի 20-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն է: Հետո կամփոփեն արդյունքները, կանցնեն գործնական քայլերի:

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 135 - Today Page Visits: 1