ՈՒշադրություն շшտ լավ լпւր դպրпցակшնների հшմար…. — ARUSHANYAN TV ՈՒշադրություն շшտ լավ լпւր դպրпցակшնների հшմար…. — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

ՈՒշադրություն շшտ լավ լпւր դպրпցակшնների հшմար….

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը:
iravaban․net-ը հայտնում է, որ հրամանի 18-րդ կետի համաձայն՝ նախարարությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության՝ Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:

Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում Հաստատության դիմումի հիման վրա Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով Նախարարությանը: Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը’ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով Նախարարությանը:

Այսպիսով․ուսումնական պարապմունքները հանրակրթական ուսումնական հաստատություններում կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին’ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ’ առաջին, 32′ երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։ Ուսումնական պարապմունքները Ավագ դպրոցում կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին’  ապահովելով ոչ պակաս, քան 34 ուսումնական շաբաթ Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանի համար:

Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։ Ուսումնական պարապմունքները Մասնագիտացված դպրոցում կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին’ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ’ առաջին, 32′ երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 46 - Today Page Visits: 1