Կոմանդոսը քաղաքական կտակ է թողել Hraparak.am-ը գրում է․ Այսօր տեղի է ունենալու Արկադի Տեր- Թադևոսյանի՝ Կոմանդոսի հիմնած «Քաղաքացիական խորհուրդ» նախաձեռնության մամուլի ասուլիսը։
խորհրդի անդամներից են տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, Աշոտ Օհանյանը, Սուրեն Գրիգորյանը և այլք։ Նախաձեռնության անդամ Հակոբ Մակդիսից հետաքրքրվեցինք, թե ինչի՞ մասին է լինելու ասուլիսը, նա ասաց,
որ Կոմանդոսը քաղաքական կտակ է թողել,
որը պետք է հայտարարվի«Քաղաքական կտակ կա, այսինքն՝ քաղաքական մասով է, որ բոլորին պարզ լինի, թե Կոմանդոսը ինչ է հայտարարել և ինչ է հիմնել, և այդպես շարունակելու ենք մեր առաքելությունը»,- ասաց Մակդիսը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Կտակը կհրապարակվի այսօր։
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 281 - Today Page Visits: 1