Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռ.Քոչարյանը դաշինք կկազմեն — ARUSHANYAN TV Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռ.Քոչարյանը դաշինք կկազմեն — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռ.Քոչարյանը դաշինք կկազմեն

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դաշինք կկազմեն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 25-ի 5 նախագահների հանդիպման ժամանակ որոշվել է գոնե երկու նախագահների միավորմամբ գնալ արտահերթ խորհրդական ընտրություններին:

Այսինքն՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում դաշինք են կազմելու: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք,

որ քննարկվում է այդ դաշինքում ներառել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին:

Այսինքն՝ առաջիկա օրերին Քոչարյան-Տեր-Պետրոսյան-Ծառուկյան-Հայրիկյան քառյակ դաշինքի պաշտոնական հանդիպումը կլինի, որի ժամանակ էլ կհայտարարվի միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հայտը»:Մանրամասները՝ Ժողովուրդ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով էջում

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 37 - Today Page Visits: 1