Իրան-Չինաստան․ Չինաստանը տարածաշրջանում նոր իրшկանություն է ստեղծում։ Հնդկաստանը և Չինաստանը տնտեսական ու քաղաքական մրցակիցներ են — ARUSHANYAN TV Իրան-Չինաստան․ Չինաստանը տարածաշրջանում նոր իրшկանություն է ստեղծում։ Հնդկաստանը և Չինաստանը տնտեսական ու քաղաքական մրցակիցներ են — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Իրան-Չինաստան․ Չինաստանը տարածաշրջանում նոր իրшկանություն է ստեղծում։ Հնդկաստանը և Չինաստանը տնտեսական ու քաղաքական մրցակիցներ են

Իրանի և Չինաստանի միջև երեկ Թեհրանում ստորագրված համապարփակ համագործակցության համաձայնագիրը, ըստ էության, կարող է էական ազդեցություն ունենալ թե՛ համաշխարհային տնտեսության կառուցվածքի վրա՝ ընդհանրապես, թե՛ մեր տարածաշրջանում ուժային կենտրոնների բաշխվածության վրա՝ մասնավորապես։

Համենայնդեպս, այն ոլորտներն ու գումարը, որը ներդրվելու է այդ ոլորտներում գործակցության ու դրանց զարգացման համար, հուշում են, որ առաջիկա 25 տարում Մեծ Մերձավոր Արևելքի քաղաքական ու տնտեսական քարտեզը կարող է եղածից արմատապես տարբերվող երանգավորում ստանալ։

Եթե փորձենք համառոտ թվարկել այն ոլորտները, որոնցում իրանա-չինական գործակցություն է նախատեսվում, ապա նախ պիտի արձանագրենք, որ համկառոտ շարադրել ուղղակի չի ստացվի։ Խոսքը գնում է 23 ուղղությամբ չինական 450 մլրդ դոլար ներդրման մասին։ Ընդ որում, ներդրումներն իրականացվելու են հնարավոր գրեթե բոլոր ուղղություններով՝ սկսած քաղաքական, անվտանգային, ռազմաարդյունաբերական և էներգետիկ ոլորտներից, վերջացրած Իրանում «խելացի» քաղաքներ կառուցելով ու պատմական և հնագիտական արժեքների վերականգնումով։ Եթե հանրագումարի բերենք այս ամենը, հիրավի կարելի է պնդել, որ երեկ Թեհրանում ստորագրվել է 21-րդ դարի կարևորագույն փաստաթղթերից մեկը։

Հետաքրքիր է, որ Չինաստանի այս «հանկարծակի» բռնկումը հետևեց Իրանում Հնդկաստանի դեսպանի այն հայտարարությանը, թե Նյու Դելին ցանկանում է նոր հյուսիս-հարավ միջանցք հարթել (որն, ի դեպ, նախատեսվում է անցկացնել նաև Հայաստանի տարածքով), ինչը հնարավորություն կտա Հնդկական օվկիանոսը կապես Սև ծովի և Եվրոպայի հետ։ Եթե ուշադիր ուսումնասիրենք իրանա-չինական համաձայնագիրը, այնտեղ նույնպես մի քանի անգամ ընդգծվում է հյուսիս-հարավ միջանցքի ոչ միայն կարևորությունն, այլ այդ ճանապարհի ամբողջությամբ կառուցելու հանձնառությունը։ Իսկ սա արդեն աշխարհաքաղաքական զարգացումների իմաստով չափազանց հետաքրքիր է։

Գաղտնիք չէ, որ Հնդկաստանը և Չինաստանը տնտեսական ու քաղաքական մրցակիցներ են։ Այդ համապատկերում Դելին արդեն շուրջ մեկուկես տասնամյակ մտմտում է ծրագիր, որի նպատակն էր ստեղծել ճանապարհային մի նոր միջանցք, որը կմրցակցի չինական «մետաքսի ուղու» հետ և այդ կերպ կմեծացնի Հնդկաստանի կշիռը միջազգային քաղաքական ասպարեզում քւ նաև կընդլայնի երկրի տնտեսական ազդեցությունը։

Պեկինը, բնականաբար, իրերի նման դասավորվածությանը համաձայն չէր և համբերատար սպասելուց հետո Հնդկաստանի ծրագրին գրեթե մահացու հարված հասցրեց։ Ընդ որում՝ հետաքրքիր է այն, որ ծրագիրը, որպես այդպիսին, չի չեղարկվելու։ Նույն այդ «Հյուսիս-Հարավ» միջանցքը կառուցվելու է, սակայն, տարբերությամբ, որ այն նպաստելու է ոչ թե Հնդկաստանի, այլ Չինաստանի ու Իրանի դերի ավելացմանը։

Սա բավական հետաքրքիր զարգացում է, որից կարող է օգտվել նաև Հայաստանը։ Հանգամանքը, որ գոնե համաձայնագրի հրապարակված տեքստում «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծման աշխարհագրական երթուղին նշված չէ, իսկ մինչ վերջերս ակտիվորեն շրջանառվում էր դրա՝ Հայաստանով անցնելու տարբերակը, հուշում է, որ աշխարհաքաղաքական այս նոր թխվող գաթայից մասնաբաժին կարող է ունենալ նաև Հայաստանը՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս թեմայով Չինաստանի հետ կարելի է բանակցել և արտաքին քաղաքականության մեջ որոշակի շտկումներից հետո հասնել բաղձալի արդյունքին։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա մեր հարավային հարևանին նույնպես համոզելը բարդ չի լինի, քանի որ (դա մի քանի անգամ ընդգծել են իրանցի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ), Ադրբեջանն Իրանի համար տրանսպորտային տարանցման առումով այնքան էլ հարմար գործընկեր չէ, քանի որ, օրինակ, հնարավորինս խոչընդոտում է իրանական գյուղմթերքի արտահանմանը դեպի ԵԱՏՄ երկրներ։ Այլ հարց է, որ հիմա Հայաստանը պիտի քայլ անի և անի առաջարկ, որից թե՛ Իրանը, թե՛ Չինաստանը չասենք՝ չեն կարողանա, բայց և չեն ցանկանա հրաժարվել։

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 131 - Today Page Visits: 1