Ադրբեջանի հետ սшհմանին սահմանшպահները ժամանակավпրապես տեղակայվում են 1975-1976թթ. ռազմական քարտեզների հիման վրա. Ավինյան — ARUSHANYAN TV Ադրբեջանի հետ սшհմանին սահմանшպահները ժամանակավпրապես տեղակայվում են 1975-1976թթ. ռազմական քարտեզների հիման վրա. Ավինյան — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ադրբեջանի հետ սшհմանին սահմանшպահները ժամանակավпրապես տեղակայվում են 1975-1976թթ. ռազմական քարտեզների հիման վրա. Ավինյան

Երևանն ու Բաքուն սահմանների իրավական ամրագրում չեն իրականացնում, և Ադրբեջանի հետ սահմանին սահմանապահները ժամանակավորապես տեղակայվում են 1975-1976թթ. խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը նաև պնդեց, որ անցած տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի մոսկովյան հայտնի եռակողմ հայտարարություններից բացի, Հայաստանն ու Ադրբեջանը որևէ այլ փաստաթուղթ չեն ստորագրել․ — «Ոչ։ Արդբեջանի հետ Հայաստանը, բացի այդ երկու փաստաթղթերից, եթե չեմ սխալվում, եթե էս վերջին բանակցությունների ընթացքում փոխվարչապետերի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, հուշագիր․․․ ոնց որ թե չի ստորագրվել, որը կարող էր վերաբերվել կոմունիկացիաներին, նման փաստաթղթի գոյության մասին համենայն դեպս ես տեղեկացված չեմ։ Իսկ Գորիս – Դավիթ Բեկ հատվածի վերաբերյալ պայմանավորվածությունները ռուսական կողմի հետ են, և ռուս սահմանապահները էնտեղ տեղակայված են այդ պայմանավորվածությունների հիմքով»։

«Ազատություն»․ — Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը դելիմիտացիայի են ենթարկում սահմանները։ Այսինքն՝ կա ինչ-որ մի իրավական գործընթաց սահմանները որոշելու, որը հետո պետք է քարտեզին, թե՞ դեմարկացիա են ենթարկում քարտեզը․․․ Ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը, որ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են հստակեցնել իրենց սահմանները։

Ավինյան․ — Դելիմիտացիան և դեմարկացիան իրավական գործընթացներ են։ Որպես այդպիսին իրավական ամրագրում մեր սահմանների Ադրբեջանի հետ մենք չունենք։ Նման պրոցեսի համար մեզ պետք է առաջին հերթին, կարծում եմ, երկկողմ հարաբերություններ ունենալ, որովհետև այդ պրոցեսները իրավական ենթադրում են նվազագույնը երկկողմ հարաբերությունների հաստատում։ Փաստացի դա, կարելի է ասել, սահմանապահների տեղակայում է՝ որոշակի տրամաբանությամբ, 1975-76 թվերի ռազմական քարտեզների տրամաբանությամբ, որոնք որ ժամանակավոր տեղակայումներ են, մինչև որ կլինի վերջնական դելիմիտացիան և դեմարկացիան։

«Ազատություն»․ — Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են որևէ փաստաթուղթ կնքել, որով կողմերը կճանաչեն միմյանց ընդհանուր պետական սահմանը։

Ավինյան․ — Դա հենց դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցես է ենթադրում։ Դա նվազագույնը մի քանի տարվա խնդիր է, բավականին երկարաժամկետ և աշխատատար պրոցես է։ Մենք մինչ օրս մեր հարևան Վրաստանի հետ էդ պրոցեսը ավարտին չենք հասցրել, բավականին երկար ժամանակ է տևում։ Եվ ընդհանուր առմամբ նմանատիպ պրոցեսով վաղ թե ուշ պետք է անցնենք բոլոր հարևանների հետ։

«Ազատություն»․ — Այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի՞»

Ավինյան․ — Կախված է երկկողմ հարաբերությունների հաստատման կամ չհաստատման պայմանով։ Հարաբերություններ ունենալը նվազագույն նախապայման է նման իրավական պրոցես սկսելու համար։

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցին՝ փոխվարչապետ Ավինյանը համոզմունք հայտնեց, որ նրանց ազատման գործում Հայաստանը արդյունքների կհասնի․ — «Ռուսաստանի Դաշնությունը միանշանակ կիսում է մեզ հետ այն մոտեցումը, որ բոլոր ռազմագերիները և ձերբակալված անձինք պետք է վերադառնան։ Չնայած Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարություններ է տարածել, որոնք հակասում են նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությանը։ Այնուամենայնիվ կարծում եմ, էստեղ շատ նուրբ և հանգիստ աշխատանք է պահանջվում մեզանից, համբերություն է պահանջվում։ Եվ ես միանշանակ համոզված եմ, որ մենք արդյունքների հասնելու ենք։ Ինչպես նաև ուզում եմ շեշտել, որ միջազգային ճնշումը այս առումով Ադրբեջանի վրա գնալով ավելանում է և շարունակաբար ավելանալու է։ Որովհետև սա մի կետ է, որտեղ շատ տարընթերցման կամ տարբեր ձևի մեկնաբանությունների հնարավորություն չկա։ Անկախ նրանից, թե ադրբեջանական ինչ կարգավիճակ է տալիս այդ անձանց, ովքեր որ պահվում են՝ դրանք բոլորը, լինեն ձերբակալված, լինեն քաղաքացիական, լինեն ռազմագերի, բոլորը պետք է վերադարձվեն առանց նախապայմանների»։

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 147 - Today Page Visits: 1