Թբիլիսին նախընտրեց Եվրոպան՝ Ադրբեջանի փոխարեն — ARUSHANYAN TV Թբիլիսին նախընտրեց Եվրոպան՝ Ադրբեջանի փոխարեն — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Թբիլիսին նախընտրեց Եվրոպան՝ Ադրբեջանի փոխարեն

Վրաստանը հայտնել է Սև ծովով իր էլեկտրացանցերը Եվրոպայի հետ կապելու մտադրության մասին: Այս մասին Բրյուսելում տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկային և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան:

Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել լիովին ֆինանսավորել նախագծի տեխնիկական և տնտեսական հիմնավորման ուսումնասիրությունը:

Նմանատիպ գաղափարը ծագել էր մի քանի տարի առաջ, ինչը վրդովմունք էր առաջացրել հարևան Ադրբեջանում, որն այս պահին Վրաստան էլեկտրաէներգիա մատակարարողներից մեկն է և ծրագրել էր էլեկտրաէներգիայի, գազի ու նավթի գլխավոր մատակարարը դառնալ ոչ միայն Վրաստանում, այլև՝ Վրաստանի տարածքով իր էներգակիրներն արտահանել Եվրոպա: Սակայն, Վրաստանի իշխանությունները նախընտրեցին եվրոպական նախագիծը, որով Վրաստանը դառնում է ոչ թե տարանցիկ արտահանող, այլ՝ էլեկտրաէներգիա ներկրող:

Այսպիսով՝ հարևան երկրներից Թբիլիսիի կախվածությունը զգալիորեն կնվազի:

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 128 - Today Page Visits: 1