Էրդողանը իշխանությունը պահում է՝ ոտնահարելով մարդու իրավունքներն ու ժողովրդավարական երաշխիքները. Human Rights Watch — ARUSHANYAN TV Էրդողանը իշխանությունը պահում է՝ ոտնահարելով մարդու իրավունքներն ու ժողովրդավարական երաշխիքները. Human Rights Watch — ARUSHANYAN TV
  • Չրք. Ապր 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Էրդողանը իշխանությունը պահում է՝ ոտնահարելով մարդու իրավունքներն ու ժողովրդավարական երաշխիքները. Human Rights Watch

Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության քանդումն աննախադեպ ցուցանիշի է հասել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 18 տարվա ղեկավարման ընթացքում: Հարևան երկրում ժողովրդավարության ծանր վիճակի վերաբերյալ հոդված է հրապարակվել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքում:

Թուրքիայի կառավարությունն անցյալ շաբաթ վտանգավոր միջոցներ է ձեռնարկել՝ խարխլելով օրենքի գերակայությունը՝ թիրախավորելով իշխանությանը քննադատողներին ու քաղաքական ընդդիմադիրներին:

Human Rights Watch-ն անդրադարձել է Թուրքիայի՝ Ստամբուլյան Կոնվենցիայից դուրս գալու փաստին: Այս քայլին նախորդել է Թուրքիայի գլխավոր դատախազի՝ երկրի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» գործունեությունը դադարեցնելու հայցը:

«Թուրքիայի նախագահը թիրախավորում է ցանկացած կառույց կամ հասարակության մաս, որն ընդդիմանում է թուրքական հասարակության նրա վերաձևավորմանը»,-հայտարարել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը: Նա նշել է, որ խորհրդարանական ընդդիմության, քրդերի և կանանց դեմ վերջին զարգացումները հաստատում են, որ Թուրքիայի նախագահն իր իշխանությունը պահում է՝ ոտնահարելով մարդու իրավունքներն ու ժողովրդավարական երաշխիքները:

Վերջին 30 տարվա ընթացքում Թուրքիայում դադարեցվել է քրդամետ հինգ քաղաքական կուսակցության գործունեություն: Միաժամանակ, Թուրքիայի գլխավոր դատախազը դատարանից պահանջել է հինգ տարով արգելել 687 անհատի, այդ թվում՝ խորհրդարանի ներկա և նախկին անդամների, կուսակցությունների հարյուրավոր ղեկավարների քաղաքական գործունեությունը, դադարեցնել ընդդիմադիր քրդամետ կուսակցության ֆինանսավորումը:

Human Rights Watch-ը հիշատակել է նաև Էրդողանի կողմից Թուրքիայի կրթական համակարգը վերահսկելու քայլերը՝ ընդգծելով երկրի գլխավոր համալսարաններից մեկի ռեկտորի նշանակումը:

Մարտի 25-ին և 26-ին նախանշված ԵՄ գագաթնաժողովի օրակարգի առանցքային թեմաներից մեկը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերանայումն է:

գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 215 - Today Page Visits: 1