Պետք է шսեմ шյն, ինչն шրդեն չեմ կшրпղ չшսել…ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆ… — ARUSHANYAN TV Պետք է шսեմ шյն, ինչն шրդեն չեմ կшրпղ չшսել…ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆ… — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Պետք է шսեմ шյն, ինչն шրդեն չեմ կшրпղ չшսել…ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆ…

Ես կանխավ նախկին ու ներկա, գործող, թե պահեստազորային բոլոր զինվորականներից ներողություն եմ հայցում այս մտքերը շարադրելուց առաջ, քանի որ պետք է ասեմ այն, ինչն արդեն չեմ կարող չասել…Երեկվանից մտածում էի գրել այս տողերը, թե՞ չգրել… Ի վերջո որոշեցի գրել, մանավանդ,

որ մարտի 11-ի ֆեյսբուկյան իմ գրառման մեջ արդեն կանխատեսել էի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի «նշանակման» հետ կապված վարչապետ-նախագահ «ոսկերչական ճշգրտությամբ» իրականացվող «գործարքի» հանգուցալուծումը: Եվ այսպես, դիմում եմ Արտակ Դավթյանին.-Պարոն գեներալ-լեյտենանտ, չգիտեմ,

թե ինչից դրդված Դուք երկրորդ անգամ ընդունեցիք ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնն զբաղեցնելու Ձեզ արված առաջարկը (միայն չասեք Հայրենիքի և ժողովրդի հանդեպ ունեցած պարտքի զգացումից դրդված), բայց, որ դա անչափ տգեղ և հայ սպայի պատվին անվայել քայլ էր, գոնե ինձ՝ պահեստազորային սպայիս համար, միանշանակ է: Անգամ, եթե Ձեզ տրված էր իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ, 1-ին՝ ինչ-որ «կարված գործի»

համար կանգնել դատարանի առաջ և 2-րդ՝ հրաժարվել առաջարկվող պաշտոնից, ապա արժանապատիվ զինվորական մարդու համար, կարծում եմ, պետք է նախընտրելի լիներ առաջին տարբերակը: Որովհետև այդպես

Դուք կարող էիք Ձեզ դրսևորել ոչ թե որպես ինչ-որ մեկի հլու կամակատար, այլ սեփական սկզբունքների տեր այն գեներալը, ով պատրաստ է հանուն Երկրի և սեփական արժանապատվության անել այն, ինչը նրանից ակնկալում է մտածող ժողովրդի մեծամասնությունը: Ափսոսում եմ, որ եղավ ճիշտ այնպես, ինչպես կանխատեսում էի:

Ափսոսում եմ նաև բոլոր նրանց համար, ովքեր կրելով բարձրաստիճան սպայի ուսադիրներ և ունենալով անցած մարտական ուղի, ստիպված են լինելու կատարել այն հրամանները, որոնք բխում են ոչ թե Հայրենիքի, այլ բացառապես մեկ մարդու շահից… Պատիվ ունեմ:Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 360 - Today Page Visits: 1