Հшյրն шհազшնգում է,բժիշկն шպտшկել է шնչшփшհաս որդпւն երեխшյին պшտճшռելпվ ֆիզիկшկшն ցավ, իսկ կնոջը..ю — ARUSHANYAN TV Հшյրն шհազшնգում է,բժիշկն шպտшկել է шնչшփшհաս որդпւն երեխшյին պшտճшռելпվ ֆիզիկшկшն ցավ, իսկ կնոջը..ю — ARUSHANYAN TV
  • Կիր. Հլս 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հшյրն шհազшնգում է,բժիշկն шպտшկել է шնչшփшհաս որդпւն երեխшյին պшտճшռելпվ ֆիզիկшկшն ցավ, իսկ կնոջը..ю

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում անչափահաս տղա երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:2021թ. մարտի 17-ին՝ ժամը 16:35-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ին, իր կնոջ ներկայությամբ Երևանի

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկներից մեկն ապտակել է անչափահաս որդուն՝ երեխային պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ կնոջը՝ հոգեկան ուժեղ տառապանք:Երեխային պատճառված մարմնական վնասվածքների բնույթը և ծանրության աստիճանը պարզելու նպատակով, նյութերի նախապատրաստման ընթացքում, նշանակվել
է դատաբժշկական փորձաքննություն:Փորձագետի եզրակացության համաձայն՝ երեխայի դեմքի աջ կեսի փափուկ

հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկայով՝ առաջացնելով առողջության թեթև վնաս՝ կարճատև քայքայումով:Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն և ընդունվել վարույթ:Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 197 - Today Page Visits: 1