Աստղшգուշակ միшտի 24-ի հшմար… — ARUSHANYAN TV Աստղшգուշակ միшտի 24-ի հшմար… — ARUSHANYAN TV
  • Չրք. Ապր 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Աստղшգուշակ միшտի 24-ի հшմար…

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հավանական են չծրագրված այցեր, հանդիպումներ, որոնց չէիք սպասում: Հնարավոր է՝ ճակատագիրը հանդիպում կազմակերպի մեկի հետ, որը ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում: Ավելին, դուք հին հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել, անել առաջին քայլը կամ խոստովանել ձեր սխալները…..

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Զգույշ եղեք: Սա վատ օր չէ, բայց այն լրիվ անամպ անվանել էլ չի կարելի: Հնարավոր է իրադարձությունների անհաջող ընթացք, որի պատճառով դրված նպատակներին հասնելն ավելի դժվար կլինի, քան սպասում էիք: Արժե համառ լինել: Բոլոր խոչընդոտները հաղթահարելու եղանակ անպայման կգտնեք, եթե ժամանակից շուտ չհանձնվեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)Անհանգստանալու կարիք չկա. աստղերը ձեր կողմից կլինեն, օրը լավ կդասավորվի: Հավանական է իրադարձությունների հաջող ընթացք, որի շնորհիվ կկարողանաք ավարտել բարդ գործը: Որոշ Երկվորյակներ շահավետ գործարքներ կկնքեն, կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)Դուք համառ կլինեք, ուժերը չեք խնայի, երբ վաղուց դրված նպատակներին հասնելու շանս ընձեռվի: Համառությունը, որով կհաղթահարեք արգելքները, առատ կվարձատրվի: Չի բացառվում՝ ձեր նախաձեռնությունները ազդեցիկ անձանց աջակցությունը ստանան: Նրանց շնորհիվ դուք արագ կհասնեք դրված նպատակներին:Օրվա երկրորդ կեսը հարմար է այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, բավական է միայն ձեզ բնական և անբռնազբոս պահեք: Բացի այդ, հնարավորություն կունենաք հարթել հին տարաձայնությունները, դեպի լավը փոխել լարված հարաբերությունները:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)Օրվա սկիզբը խոստումնալից կլինի: Կարող եք բարդ գործեր ստանձնել. կասկած չկա, որ դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Կօգնեն հին ծանոթներն ու մարդիկ, որոնք տեղյակ են ձեր նախկին հաղթանակների և ձեռքբերումների մասինԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի: Այդ հատվածը կառանձնանա լարված հուզական դաշտով, երբեմն լրիվ կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Շատ բան կախված կլինի ձեր շրջապատից: Լավ է, եթե կողքին կա մեկը, որի հետ կարող եք կիսվել ձեր ապրումներով, խոսել այն ամենի մասին, ինչ կա ձեր հոգում

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)Հնարավոր են փորիկ տհաճություններ, բայց օրն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը և դատարկ բաների պատճառով չանհանգստանալը: Ձեզ հաճախ կօգնեն հին ու նոր ծանոթները, դուք ցանկացած հնարավորություն կօգտագործեք նրանց շնորհակալություն հայտնելու համար: Գործնական կապերն ամրապնդելու հնարավորություն կունենաք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ոչ մեծ, բայց ցավալի կորուստներ: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց տրամադրությունը կփչանա: Չնայած՝ ոչ երկար ժամանակով. շուտով ուրախության առիթներ կգտնեք, նոր հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Որոշ Կարիճներ կկարողանան լուծել վերջին ժամանակներս իրենց ու իրենց մտերիմներին անհանգստացնող խնդիրները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)Կգերակշռեն դրական միտումները, օրը լավ կդասավորվի: Հաճախ հաջողությունը կուղեկցի ձեզ հնարամտություն պահանջող գործերում: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, այդ իսկ պատճառով կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)Օրվա սկիզբը կառանձնանա լարված հուզական դաշտով: Տրամադրությունը հաճախ կփոխվի, դուք դժվարությամբ կվերահսկեք ձեզ: Բայց դուք բոլոր դեպքերում կաշխատեք զգացմունքներին տեղի չտալ, խուսափել կտրուկ արտահայտություններից: Դա թույլ կտա խուսափել շատ ու շատ խնդիներից: Բարեբախտաբար, դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք մտածածից չեք հրաժարվի, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Որոշ Ջրհոսների հանդիպումներ են սպասվում մարդկանց հետ, որոնց մասին նշանի ներկայացուցիչները հետաքրքիր բաներ են լսել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ արդյունավետ համագործակցության սկիզբը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)Լարված, բայց հետաքրքիր օր է: Հաճախ ստիպված եք լինելու վիճել շրջապատողների հետ, տարահամոզել քննադատներին, որոնք ամեն ինչի վրա կասկածում են: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ. հաճախ խոսքը գումարի և ընդհանուր ունեցվածքի մասին կլինի: Սակայն օրվա վերջում կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 263 - Today Page Visits: 1