ինչ է սպասվում առաջիկա օրերին՝ քամու ուժգնացում մինչև 20-25 վայրկյան — ARUSHANYAN TV ինչ է սպասվում առաջիկա օրերին՝ քամու ուժգնացում մինչև 20-25 վայրկյան — ARUSHANYAN TV
  • Հնգ. Ապր 22nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

ինչ է սպասվում առաջիկա օրերին՝ քամու ուժգնացում մինչև 20-25 վայրկյան

Պետք է шսեմ, որ եղանակի կայունացում չի սպшսվում»

— այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Այսօր երեկոյան ժամերին սպասվում է հերթական հզոր ցիկլոնի ներթափանցումըՀՀ տարածք: Երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կվերսկսվեն:

Այդ ցիկլոնը կգործի մինչև ամսի 25-ը ներառյալ: Լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Առանձին հատվածներում տեղումները կլինեն բավականին ինտենսիվ: Կուղեկցվեն ամպրոպներով: Սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 վայրկյան»,- ասաց Սուրենյանը: Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ մարտի 26-ին

այդ պրոցեսը մի քիչ կթուլանա, իսկ ահա 27-ին Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժում կունենանք. «Նորից տեղումները ՀՀ ող տարածքում կվերսկսվեն: Այդ օրը կունենանք ջերմաստիճանի կտրուկ անկում մոտ 7-10 աստիճանով:

Եվ արդեն ձյուն կտեղա կրկին Լոռի-Տավուշում, բոլոր լեռնային և նախալեռնային շրջաններում»: Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալի խոսքով՝ մինչև 27-ը ներառյալ չենք ունենա եղանակի պարզեցում:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 18 - Today Page Visits: 1