Այդ գեներալ կոչեցյալները սեփшկան կшշին փրկելпւ համար արեցին այդ հայտարարությունը, Արփինե Հովհաննիսյանը ՝ Օնիկ Գասպարյանմասին․․․ — ARUSHANYAN TV Այդ գեներալ կոչեցյալները սեփшկան կшշին փրկելпւ համար արեցին այդ հայտարարությունը, Արփինե Հովհաննիսյանը ՝ Օնիկ Գասպարյանմասին․․․ — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Այդ գեներալ կոչեցյալները սեփшկան կшշին փրկելпւ համար արեցին այդ հայտարարությունը, Արփինե Հովհաննիսյանը ՝ Օնիկ Գասպարյանմասին․․․

Արփինե հովանիսյանը ասում է ՝ Օնիկ Գասպարյանը և գեներալները Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունը չեն արել, որովհետև իրենց համբերության բաժակը լցվել էր կամ պատիվն արթնացել էր, այլ որպեսզի ինքնապաշտպանվեն։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։«Կոտրվեց նորանկախ Հայաստանի ամենամեծ միֆերից մեկը՝ բանակի գեներալների և բանակի պատվախնդրության մասին։ Մենք բոլորս մեղավոր ենք, որ այսպիսի գեներալներ ունենք, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանը։

Ես արդեն մտավախություն ունեմ, որ Օնիկ Գասպարյանը և այդ գեներալները այդ հայտարարությունը չեն արել, որովհետև իրենց համբերության բաժակը լցվել էր կամ պատիվն արթնացել էր, այլ, որպեսզի ինքնապաշտպանվեն։ Նիկոլը՝ այդ դավաճանը, մի տարանջատող հատկություն ունի, որը բոլոր ժամանակներում իրեն բնութագրող է եղել՝ պատասխանատվությունից թռնելը, իր վրա երբեք բեռ չվերցնելը։ Բանակը հասկացել էր, որ իր վրա պետք է պատասխանատվությունը գցի։

Փաշինյանը կերտում էր վախկոտ զինվորի կերպար, երկրորդը՝ վախկոտ հրամկազմի կերպարն էր, որը պետք է կերտեր։ Եվ այստեղ էր, որ Օնիկ Գասպարյանը և այդ քառասուն գեներալ կոչեցյալները սեփական կաշին փրկելու և Նիկոլին «մենք էլ այսպիսի բանի ենք ունակ» մեսիջը տվեցին։ Ես չգիտեմ՝ այս մարդիկ ինչ կուլիսային պայմանավորվածություններ, խոսք ու զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչ են խոստացել և ինչ է խոստացվել։Արտակ Դավթյանն ի՞նչ տրամաբանությամբ, արժանապատվությամբ ստանձեց պաշտոնը։

Թեպետ ինձ մոտ նման հարց չպետք է առաջանար, երբ իրեն այդպես խայտառակ ձևով հանեց աշխատանքից, հետո ինքը համաձայնեց»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը։Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ Գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակն իրավական, քաղաքական, սահմանադրական և բարոյական ճգնաժամ է։«Մենք միայն իրավական խնդրի հետ գործ չունենք, այլ նաև արժանապատվության և տվյալ դեպքում ինքնասիրության ճգնաժամի հետ։ Գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը խայտառակություն է, որովհետև իշխանությունը դատարանի որոշումը չկատարեց։ Փաստացի, սրա համար նախատեսված կա քրեական հոդված։

Դատավորը չէր հերքել, որ իրեն այցելել են ԱԱԾ-ից։ Ես վստահ եմ, որ մեր հայրենի Ազգային անվտանգության ծառայությունը այս դեպքի համար ունի լեգենդ, որ իրենք եկել էին,որ ապահովեին դատավորի անվտանգությունը և այսպիսի հիմար պատճառաբանությամբ կխուսափեն բացատրել, որ եկել էին նրա հետ զրուցելու, որ նա կայացնի իշխանահաճո որոշում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ Գլխավոր դատախազությունը և Բարձրագույն դատական խորհուրդը այժմ վախվորած և կրավորական կեցվածք են ընդունել ։«Լուռ է Գլխավոր դատախազությունը։

Ո՞ւր է հարուցված քրեական գործը, որ ԱԱԾ-ական համապատասխան պաշտոնյաները գան և ցուցմունք տան՝ ինչու են իրենք դատավորի ընդունարանում նստել և ուզել իր հետ զրույց ունենալ։ Ո՞ւր են ԲԴԽ անդամները։ Ո՞ւր են իրավաբան գիտնականներ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Վիգեն Քոչարյանի, դատավորներ Սերգեյ Չիչոյանի, Անի Մխիթարյանի որոշումները։ Անվանական եմ նշում, որովհետև այս մարդիկ ժամանակին նշանավորվել են որպես մարդիկ, որոնք սկզբունքորեն պետք է իրավունքի և արդարության կողքին կանգնեն։ Այսպիսի կրավորական կեցվածքի դեպքում տրամաբանական է, որ այդ բարձրագույն սպական կազմի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է լիներ Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Հովհաննիսյանը։

Աղբյուր 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 326 - Today Page Visits: 1