Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել — ARUSHANYAN TV Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Մարտի 18-ին հերթական դեպքը բացահայտել են ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները։

Քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզի Ազատաշեն գյուղից, «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենայով հանդերձ, ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել Սարդարապատ գյուղի 54-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յուրհատուկ հոտով, չորացված, մանրացված կանեփանման զանգված։ Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գովազդ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 83 - Today Page Visits: 1