«Քшղաքшցпւ пրпշпւմ» կուսшկցпւթյունը կմшսնшկցի արտшհերթ խпրհրդшրանական ընտրությпւններին — ARUSHANYAN TV «Քшղաքшցпւ пրпշпւմ» կուսшկցпւթյունը կմшսնшկցի արտшհերթ խпրհրդшրանական ընտրությпւններին — ARUSHANYAN TV
  • Չրք. Ապր 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Քшղաքшցпւ пրпշпւմ» կուսшկցпւթյունը կմшսնшկցի արտшհերթ խпրհրդшրանական ընտրությпւններին

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը կմասնակցի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ՔՈ-ն հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում:

«Փետրվшրի 26-ին մենք հայտшրարել էինք, որ ներքшղաքшկան ճգնшժшմпւմ ներգրավված սпւբյեկտները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով։ Հակառակ դեպքում, մենք հանձն էինք առնում համախմբել այդ օրակարգին համաձայն քաղաքացիներին և նրանց ճնշման միջոցով քաղաքական կյանքից մեկուսացնել այդ դերակատարներին։

Անհրաժեշտ է արձանագրել, որ կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Սա ճգնաժամը լուծելու փորձ է, որը սակայն, չի բերելու ճգնաժամի խորքային հաղթահարման և հղի է նոր վտանգներով։

Այդ վտանգները առավել սուր են դառնում՝ հաշվի առնելով, որ չեն կատարվել սահմանադրական փոփոխություններ, ուժի մեջ է մնում կայուն մեծամասնության նորմը, օլիգարխիան հակառակ 2018թ.-ի ժողովրդական պահանջի հեռացված չէ քաղաքական կյանքից, կուսակցությունները չեն առողջացվել, իսկ կառավարող ուժը արդեն երկրորդ անգամ է առանց ընտրական օրենսգիրքը փոխելու հայտարարում ընտրություններ անցկացնելու մասին։ Նոր ընտրական օրենսգրքի ընդունումը կարող է լինել այն նվազագույնը, որ դեռ հնարավոր է անել համեմատաբար առավել արդար և բնույթով քաղաքական ընտրություններ ունենալու համար։ Ուստի ընտրությունները կազմակերպողը ունի բոլոր հնարավորությունները և պարտավոր է ընդունել նոր ընտրական օրենսգիրքը։

Միաժամանակ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի պատրաստվում ընկրկել վատ պայմանների առաջ և մեկուսացած սպասել արդար կանոնների հաստատմանը։ Մենք տրամադրված ենք մասնակցել ընտրություններին մեր բոլոր ուժերի գերլարումով՝ քանի դեռ Հայաստանում կառավարման հարցը վճռվում է քաղաքացու կամքով»։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 60 - Today Page Visits: 1