Արցшխի պետшկшն նшխшրшրն ընդпւնել է ՀՀ ՊԵԿ պատվիրшկпւթյանը…. — ARUSHANYAN TV Արցшխի պետшկшն նшխшրшրն ընդпւնել է ՀՀ ՊԵԿ պատվիրшկпւթյանը…. — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Արցшխի պետшկшն նшխшրшրն ընդпւնել է ՀՀ ՊԵԿ պատվիրшկпւթյանը….

ԱՀ պետական նախшրար, ֆինшնսների նախшրար Գրիգորի Մшրտիրոսյшնը երեկ՝ մարտի 19-ին, ընդпւնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանցում է նախարարության մամուլի ծառայությունը։ Քննարկվել են Արցախի և Հայաստանի հանրապետությունների պետական եկամուտների կոմիտեների համագործության մակարդակը, առկա ներուժն ու նոր հեռանկարները: Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել պատերազմական ու հետպատերազմական շրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աջակցությունը Արցախին, ընդգծելով, որ հերթական այցը  առաջնահերթ  կնշանավորվի հարկային մարմինների հետ կապված ընթացիկ խնդիրների կարգավորման տեսանկյունից:

Իր հերթին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ իր ղեկավարած կառույցը պատրաստակամ է էլ ավելի ամրապնդել երկու կառույցների միջև ձևավորված գործնական հարաբերությունները: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել  ԱՀ և ՀՀ պետական եկամուտների կոմիտեների միջև կնքված համատեղ աշխատանքների իրականացման հուշագրից բխող գործողությունների ծրագրի ընթացքին, ինչպես նաև տվյալների փոխանակման ու տեղեկատվական հոսքերի ապահովման հետ կապված հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, ՀՀ- ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Աղբյուը՝ hetq.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 67 - Today Page Visits: 1