Խшբեությшմբ վшճшռվող «բпւժիչ» միջпց՝ «կեղծ բժիշկների» ցпւցпւմով… — ARUSHANYAN TV Խшբեությшմբ վшճшռվող «բпւժիչ» միջпց՝ «կեղծ բժիշկների» ցпւցпւմով… — ARUSHANYAN TV
  • Ուր. Ապր 23rd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Խшբեությшմբ վшճшռվող «բпւժիչ» միջпց՝ «կեղծ բժիշկների» ցпւցпւմով…

Համացանցով օգտակար և բուժիչ և միևնույն ժամանակ «100% բնական» միջոցների վաճառքը նորություն չէ Հայաստանում։ «Հետք»ը քանիցս անդրադարձել է այդ ապրանքների վաճառքին՝ ներկայացնելովոր «բուսական»«սննդային հավելման» կամ «կենսաբանական ակտիվ հավելումների» անվան տակ վաճառվել են արտերկրից բերված և Հայաստանում գրանցում չունեցող ապրանքներ։Այս անգամ ներկայացնում ենք Հայաստանում իրացվողբժիշկների» և «թերապևտների» կողմից խորհուրդ տրվող «ամեն ինչ» բուժող բնական միջոցորըիրականումգրանցված է որպես սովորական սննդամթերք և չունի հատուկ որևէ բուժիչ հատկությունհետևաբար՝ պետական գրանցում ու հաստատված արդյունավետություն, և վաճառվում է՝ մարդկանց մոլորեցնելով։

«Բուժիչ» և բնական միջոցների վաճառքը որևէ խոչընդոտի չի հանդիպում Հայաստանումպատճառներից մեկն այն էոր դրանք հիմնականում ներկայացվում են որպես կենսաբանական ակտիվ հավելումներ կամ սնունդորոնք վերահսկվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Վերջինս էլ չի կարողանում ոչինչ ձեռնարկել՝ կանխելու նման միջոցների կամ ԿԱՀերի վաճառքը՝ պատճառաբանելովոր վաճառողները «գրանցված չեն որպես ձեռնարկատեր», կամ որ դրանք հնարավոր չէ «գտնել դեղատներում»։

«Միցելիկս» միջոցը չի վաճառվում դեղատներում։ Տիկին Անահիտը 60 տարեկան է (անունը փոփոխված է), «Միցելիկս»-ի գովազդը տեսել է «Ֆեյսբուք»-ում։ Անահիտը Շուշիից է: 11 հոգանոց ընտանիքի 9 անդամների հետ ապրում է Երևանումգործ է գտել՝ ժենգյալով հաց է պատրաստումվաճառումնաև թոշակ է ստանում։ «Ամեն ինչ բուժող» «Միցելիկս»-ի գովազդը գրավել է նրանհետաքրքրվել է։ Անահիտին հայտնել ենոր «ինքն ունի բացառիկ 80% զեղչ»։

Անահիտը մտածել էոր եթե բնական միջոց էքիմիական չէ, այն էլ՝ զեղչված, արժե ձեռք բերել և օգտագործել 1 տուփհատկապես որ աղջիկն աղային կուտակումներ ունի, և գուցե իրեն էլ օգնի։ Հեռախոսահամար է թողել։ Զուգահեռ հարցրել է այդ միջոցի մասին նաև դեղատներումսակայն նրան ասել ենոր նման ապրանք չունեն և չեն էլ վաճառել։

Հետո կրկին «Միցելիկս»-ը վաճառողները խոսել են Անահիտի հետ՝ համոզելովոր այն շատ օգտակար է.

«Ինքը (ընկերության ներկայացուցիչըհեղ.սկսեց ինձ արագարագ հարցնել՝ ձեզ մոտ գլխապտույտ կա՞գլխի մեջ շում կա՞ասեցի՝ հաճնշում բարձր ա՞ասեցի՝ հաասեց՝ ուրեմն կօգնի,- պատմում է Անահիտը,- բայց ասեցի, որ էդքան սկսել եք գովելմի ձևի չեմ վստահումվախեցաոր կարող է իրական չլինիասեց՝ խի ի՞նչ աձեզ մի անգամ խաբե՞լ ենասեցի դեղերի պարագայում չէբայց ուրիշ դեպքերում՝ հա»։

Վաճառողը հավաստիացրել էոր միանգամայն անվտանգ էոր իր մայրն էլ է օգտագործել 1,5 տարիհետո ասելոր եթե արցախցի էհավելյալ զեղչ կանեն. «Միցելիկս»-ի ամբողջական կուրսը արժե 150 000 ՀՀ դրամ (1,5 ամիս բուժման համար), իսկ Անահիտին կտան 72 հազարով դրամով «քանի որ 80% զեղչ արդեն ունի» (նշենքոր 150 000 դրամի ապրանքը 80% զեղչով կարժենար 30 000 դրամոչ թե՝ 72 000)։

Անահիտը չի հասկացելոր 72 հազարն արդեն զեղչված առաջարկն էորոշել է համաձայնել ու ձեռք բերել.

«Մտածեցիեթե էդքան լավ բաներ կա մեջըկվերցնեմ։ Ասեցիբայց ես գումար չունեմպիտի գումար հայթայթեմնոր զանգեմ»,- ասում է Անահիտը։ Ասել է տան հասցենհետո հետաքրքրվել է Ռուսաստանի բարեկամների և Հայաստանի ընկերներիցասել ենոր չարժե գնելոր ՌԴում այն 150 ռուբլի է և այլն։ Անահիտի ընկերներից մեկը հաղորդագրություն է ուղարկել այդ վաճառողին՝ նշելովոր չեղարկեն Անահիտի պատվերը։ Սակայն նրան զանգել են ու հայտնելոր պատվերն առաքում ենդրանից հետո երկու տարբեր օպերատորաղջիկներ են զանգահարել՝ ճնշելովոր գնիասելով՝ արդեն պատվիրել եքպատվերը գրանցվել էձեր փոխարեն ինչոր հովանավոր գումարի մի մասը փոխանցել էոր հեռախոսազրույցի ձայնագրությունն ունեն։

«Ասում էի՝ Արցախից եմգումար չունեմասում էին՝ բա ձեր առողջությունը ձեզ համար գումարից թա՞նկ է»։

Ի վերջոԱնահիտն ասել էոր միայն 20 000 դրամ ունիայդքան կարող է վճարելիրեն հայտնել ենոր մնացած 52-ը ն էլ ամսվա ընթացքում թող վճարի։ Ապրանքն առաքել են, 20 000 դրամ տվել է, որից հետո վաճառողները անհետացել են ու այլևս չեն պատասխանել որևէ զանգի։ Այս մասին Անահիտի ընկերներից մեկը գրառում է արել «Ֆեյսբուք»-ում՝ հորդորելով չօգտվել այս ապրանքից։

Գրառմանն արձագանքել է տիկին Գայանենով նույնպես թոշակառու էև նույն սկզբունքով ու դարձյալ 80% զեղչի առաջարկը տեսնելով՝ հավատացել է «Միցելիկս»-ի գովազդինհեռախոսահամար թողել։

Գայանեին խորհուրդ են տվել վերցնել 3 տուփհատը՝ 12 000 դրամով։

«Ասեցի՝ թոշակառու եմմիանգամից այդքանը չեմ կարող վերցնելասեցին՝ ճնշման դեղ խմո՞ւմ եքասեցի՝ հաասեց՝ ճնշման դեղը երևի ավելի թանկ արժիքան սահետո էլասեցինոր սա խմեքէլ ճնշման դեղ չեք խմիմտածեցի՝ լավ կլինիոր ճնշման դեղ չխմեմսրանով կարգավորեմ ճնշումսու պատվիրեցի»,- պատմում է Գայանեն։

Հետո Գայանեն բժշկի խորհրդատվություն է ցանկացելիր հետ է կապ է հաստատել իբրև թե ընկերության գլխավոր թերապևտը։ Գայանեն պատմել էոր մեկ երիկամը հեռացված էայդ բժիշկն էլ ասել էոր «Միցելիկս»-ը ոչ մի կողմնակի ազդեցություն չունիշատ օգտակար էանոթներն ու լյարդն է մաքրում և այլն։

«Ես թոշակս ստացել եմ 35 500 դրամու ամբողջությամբ տվել եմ իրենցէդ դեղերն եմ գնելկորոնա եմ տարելմտածում էի՝ անոթները կմաքրիերևի լավ կզգամ»,- ասում է Գայանեն՝ նշելովոր մի քանի օր է՝ խմում է «Միցելիկս»-ը։

Ամեն ինչ բուժող միջոցորն իրականում փաթեթավորված ուտելիք է

Եթե հավատանք համացանցում եղած բաց տեղեկություններին, սոցիալական ցանցերի գովազդին, «Միցելիկս»-ը «կարգավորում է ճնշումըարյան մեջ շաքարի քանակըվերացնում է բորբոքումներն ու հոդացավերըինչպես նաև՝ նպաստում քաշի նվազմանը»։ Արտադրողը «երաշխավորում է» ոչ միայն բուժիչայլև երիտասարդացնող հատկություն։ Որպես հակացուցում նշվում է՝ հղիությունն ու տարիքը՝ մինչև 12 տարեկան։ «Միցելիկս»-ն արտադրում է Մոսկվայում գտնվող «Восток плюс» ՍՊԸն։

ՏՊով՝ (տեխնիկական պայմաններ, Технические условия (ТУ)) այս ապրանքը համարվում է չորացրած կերակրային ապրանք (ТУ 9164 003 59350416 11- չորացրած հատապտուղներմրգեր և այլն), ոչ թե բուժիչ միջոց կամ կենսաբանական ակտիվ հավելում և բժշկության հետ որևէ կապ չունի։ «Միցելիկս»-ն ունի համապատասխանության գնահատման հավաստագիր 021/2011 տեխնիկական կանոնակարգովըստ որի՝ այն սովորական սննդային հավելում է (ԿԱՀ չէ)։

Ռուսական կայքերից մեկումորտեղ գովազդվում է այս ապրանքըակցիա է՝ «Միցելիկս»-ը վաճառվում է 1980 ռուբլիբայց ընդամենը 3 ժամվա ընթացքում կարելի է այն ձեռք բերել 147 ռուբլիով։

Կայքում ներկայացված է բժիշկների ցանկորոնք ընդգծում են այս ապրանքի բարձր արդյունավետությունըբժիշկներորոնք իրականում գոյություն չունեն։ ՕրինակՄարդու առողջության ինստիտուտի բժիշկբժշկական գիտությունների դոկտոր Մ.ՍՖեդորենկոն (Институт здоровья человека М.С. Федоренкоգովում է այս ապրանքն ու դրա արդյունավետությունը՝ նշելովոր այն «աուտոիմուն հիվանդությունների ժամանակ» «կոմպլեքսային թերապիա» է։

Թեև նման ինստիտուտ կա Սանկտ Պետերբուրգումսակայն այն ստոմատոլոգիական ինստիտուտ էիսկ Մ.ՍՖեդորենկո անունով բժիշկ այնտեղ չի աշխատում։ Ավելիննման անվանատառերով և ազգանունով բժշկական գիտությունների թեկնածու Ռուսաստանում չկա։

Նույն պատմությունն է նաև Սեմյոն Ստարինցևի մասովորը կայքում ներկայացված է իբրև նուտրիոպատազգային բուժիչ/դարմանող (народный целитель)ով շատ է գովում հատկապես «Միցելիկս»-ի բաղադրությունը։

Երրորդ բժիշկը չինացի է՝ Յուն Ցաո Լի անունովորն իբրև թե Չինաստանի Խարբին քաղաքի վերականգնողական բժշկության կենտրոնի ղեկավարն է։ Նման անունով բժիշկ իհարկենույնպես գոյություն չունիիսկ բուժհաստատության նկարագրությունն այնքան ընդհանրական է՝ վերականգնողական կենտրոնորիհարկեԽարբինում և շատ այլ քաղաքներում կարող է հանդիպելբայց որոնք ունեն կոնկրետ անուններ։

Ընկերությունը տեղյակ չէ՝ ի վերջո ինչ է վաճառում, բայց վստահ է՝ «բուժիչ է»

Հայաստանում «Միցելիկս»-ն իրացվում է բացառապես սոցիալական ցանցերի և զանգերի կետրոնների միջոցով։ Այն վաճառում է «Med Space» LLC ընկերությունը (այդպես է նշված ապրանքի հաշիվ-ապրանքագրի (invoice) թերթիկի վրա), որի վերաբերյալ ոչ պետական էլեկտրոնային ռեգիստրումո’չ ՊԵԿում տվյալներ հնարավոր չեղավ գտնել։

Միակ հասանելի տեղեկությունն այն էրոր ընկերությունն աշխատանքի հայտարարություններ էր տեղադրել որոշ կայքերում՝ փնտրելով գրասենյակիօնլայն վաճառքի մենեջերներիվաճառքի մենեջեր՝ արաբերենի իմացությամբ։ Ահա այն ամենըինչ հնարավոր եղավ գտնել համացանցում «Med Space» ընկերության մասին։

Աղբյուր՝hetq.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 115 - Today Page Visits: 1